Կրթահամալիրում լավ սովորություն կա՝ միասին նշելու աշխատակիցների ու սովորողների ծննդյան օրերը և միասին ուրախանալու:
Հատկապես հաճելի է, եթե ծննդյան օրը հոբելյանական է: Այս դեպքում աշխատակից հոբելյարին բարեխիղճ աշխատանքի համար նաև պարգևատրում է սպասվում:
Այս անգամ հոբելյարները միանգամից երեքն էին՝ Հարությունյան Մարգարիտը` գրադարանից, Վարդուհի Սարգսյանը՝ Դպրոց-պարտեզից և Յուրա Ստեփանյանը՝ Մայր դպրոցից. երեքն էլ` բարեխիղճ, հոգատար, իրենց գործին նվիրված մարդիկ:
Ծննդյան օրվա տոնական սեղանը, կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության աջակցությամբ, սիրով պատրաստել էր արհեստների ավագ դպրոցի խոհարարների խումբը՝ Զառա Ավետիսյան և ընկերներ:
Կարծում եմ` հիշարժան օր էր հոբելյարների համար:
Բոլորին ցանկանանք առողջություն, հաջողություն և երկար տարիների, նվիրումով աշխատանք: