• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խոստովանություն

Այսօր ես ստացա մրցանակ: «Տիգրան Հայրապետյան» մրցանակ: Մարդուն ոչինչ այնպես չի տրվում: Միշտ ոմանք «մեղավոր» են լինում: Ուստի կուզենամ դիմել այդ «մեղավորներին» և հայտնել իմ շնորհակալությունը: Մարդկանց՝ ում հիմա կհիշատակեմ, ճանաչում եմ վերջին 5-12 տարիների ընթացքում:

Արման Երանոսյանին, ով ինձ սովորեցրեց ՎԵՐԼՈՒԾԵԼ:

Աշոտ Տիգրանյանին, ով ինձ սովորեցրեց ՍՈՎՈՐԵԼ:

Գևորգ Հակոբյանին, ով ինձ սովորեցրեց ԴԻՄԱՆԱԼ (համբերել):

Սուսան Մարկոսյանին, ով ինձ սովորեցրեց ՀԱՆԴՈՒՐԺԵԼ:

Էմանուել Ագջոյանին, ով ինձ սովորեցրեց ԲԱՐՈՒԹՅՈՒՆ:

Աշոտ Բլեյանին, ով ինձ սովորեցրեց... թե ինչ սովորեցրեց, դա էլ ես գիտեմ:

Ամենակարևորը: Քիչ մնաց մոռանայի: Իմ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ, ովքեր ինձ սովորեցնում են ստեղծագործել և աշխատել: