«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
․․․Երբ ուսուցիչը ընկերդ է։ Սա մեր կրթահամալիրում իրականություն դարձած, բայց Հայաստանում դեռ չլուծված խնդիր է։
Երբ միջավայրը քեզ քաղաքացի է դարձնում։ Դպրոցական տարիքից է որոշվում քո ով կամ ինչ լինելը։ Դպրոցը դպրոց չէ, եթե նա սովորողին չի դարձնում քաղաքացի։ Իսկ ես ամենայն հպարտությամբ հայտարարում եմ. «Շնորհակալություն, որ ինձ ՀՀ քաղաքացի դարձրիք»։
Երբ միջավայրը քեզ ազատ է դարձնում։ Դպրոցը պետք է սովորողին տա ազատության առաջին քաղցր պտուղները։ Երբ դու ազատ ես։ Գիտե՞ք, այս մտքի իմաստը շատ շատերը չեն հասկանում կամ էլ սխալ են ընկալում։ Եվ հիմա ամենայն հպարտությամբ հայտարարում եմ. «Շնորհակալություն, որ ինձ ազատություն տվեցիք»։
Պատումը՝ Վիտաալի Գրիգորյանի, 12-րդ դաս․
Ամբողջականը՝ ‹‹Լուսաստղում››