Էկոտուր 2014-ի ծրագրով ապրիլի 24-ին նախատեսված է էկոակցիա, որով իրականացվելու են ծառատունկ, կրթական պարտեզների և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Էկոակցիային իրենց նախաձեռնությամբ մասնակցում են ուսուցիչներ, սովորողներ, կազմակերպիչներ, հանրապետության մարզերի, Վրաստանի, Արցախի դպրոցների՝ էկոտուրի մասնակիցներ: Ակցիան պատշաճ կազմակերպելու նպատակով.
- Ռուդիկ Սահակյանցի, Վահրամ Մարտիրոսյանի, Օնիկ Դավթյանի, Կորյուն Ստեփանյանի, Քաջիկ Բաբայանի, Աշոտ Դուրյանի, Վանիկ Թոփչյանի, Աշոտ Խաչատրյանի, Համլետ Կարապետյանի, Էյլեր Հովսեփյանի, Պետիկ Գասպարյանի, Մանուկ Բաբայանի, Վարդան Հովհաննիսյանի և Վլադիկ Աբրահամյանի համար ապրիլի 24-ին, ժամը 9.30-14.00 համարել աշխատանքային.
- դպրոցների ղեկավարներին, կազմակերպիչներին, էկոտուրի և ակցիայի պատասխանատուներին՝ օրվա ընթացքում կարգի բերել աշխատանքային գործիքները՝ պատգարակ, սայլակ, փոցխ, բահ, ձեռնոցներ, աշխատանքային այլ միջոցներ, մեխանիզմներ, տրանսպորտային միջոցներ, տնկիներ, վերջնական տեսքի բերել ակցիայով նախատեսված աշխատանքները, գործողությունները, վայրերը:
Հիմք՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 156, կետ 2, կրթահամալիրի տնօրենի 22.04.2014թ. «Էկոտուր 2014» ամենամյա 4-րդ բաց միջազգային ստուգատեսը կազմակերպելու մասին» հրամանը:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան