Մենք հիմա Հիմնական դպրոցում ենք, այն նման չէ սովորական դպրոցներին. դասասենյակները մեծ են, լուսավոր, լիովին հարմարեցված երեխաների պահանջներին և ապահովում են նրանց կատարյալ հանգստությունը: Դպրոցի մթնոլորտը պարզապես հիանալի է. նման միջավայրում սովորողը ձեռք է բերում ոչ միայն գիտելիքներ, այլ նաև նրա մեջ ձևավորվում են մարդկային ամենավեհ արժեքները` ազնվությունը, ընկերասիրությունը, աշխատասիրությունը: Մեր տեսածից հիացած` անցանք բակ, որտեղ տեսանք գեղեցիկ ծառեր, ծաղիկներ` տնկված և խնամված փոքրիկների ձեռքերով;
Պետրոսյան Քրիստինե
Բջնիի միջնակարգ դպրոց