Վաղը՝ հուլիսի 10-ին, երաժշտական և կինո-ֆոտո փառատոնների հաղթողները կմեկնեն մեկօրյա ճամփորդության Երևան- Բջնի- Սևան երթուղով: Ծրագրում՝ համերգներ Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ և, իհարկե, Սևանի լողափում: Կինո-ֆոտո փառատոնի հաղթողները կլուսաբանեն ճամփորդության ընթացքն ու նաև հետազոտական- լուսանկարչական նախագիծ կպատրաստեն հանրային լողափերի վիճակի մասին: Մեր հետազոտության արդյունքները կներկայացնենք ձեզ առցանց ցուցահանդեսի տեսքով: Չմոռանանք նշել ամենակարևորը՝ լիքը-լիքը լողալու ենք: