«Հնեվանքի» ուսումնա-մարզական ճամբարը սկսում է իր աշխատանքը
Օգոստոսի մեկից «Հնեվանք» ճամբարը ընդունում է առաջին հերթափոխը: Ինքնառաջադրմամբ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը առաջին հերթափոխում ճամբարի ղեկավար է նշանակել ինձ՝ ավագ դպրոց վարժարանի ղեկավար Գևորգ Հակոբյանիս: Մեր աշխատանքը հետաքրքիր է, քանի որ մենք ենք փորձարկելու ավտոբուսային և արշավային երթուղիները, որոնցով անցնելու են մյուս հերթափոխների մասնակիցները, հիմք դնելու տեղում էկոլոգիական աշխատանքներին: Ճամբարը բաց է, կրթահամալիրի 5-12-րդ դասարանի սովորողներից և աշխատողներից բացի կարող են մասնակցել շրջանավարտներ, ծնողներ, այլ դպրոցների սովորողներ: Եթե չեք հասցրել ցուցակագրվել, գրեք gevorg@mskh.am կամ nikonar@mskh.am հասցեներով, կամ զանգահարեք 077615140 (Գևորգ Հակոբյան) հեռախոսահամարով: Մասնակիցների տեղափոխումը իրականացվելու է ՀՀ Պաշտպանության նախարարության ավտոբուսներով: Ավտոբուսները լիելու են ճամաբարում: Նախատեսվում է ավտոբուսային ճամփորդություն մինչև Օձուն, Սանահին: ճամբարի աշխատանքներին մասնակցելու են նաև Վարդաբլուր և Կուրթան գյուղերի սովորողները: Մեկնում ենք օգոստոսի 1-ին ժամը 8:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից` Սևան-Դիլիջան-Վանաձոր- Ստեփանավան-Կուրթան-Հնեվանք երթուղով: Վերդառնում ենք օգոստոսի 6-ին՝Կուրթան-Ստեփանավան-Սպիտակ-Ապարան-Երևան երթուղով:
Գևորգ Հակոբյան