Կրթահամալիրի 2014-2015 ուստարվա աշխատանքների օրացույցով նախատեսված հայրենագիտական-բնապահպանական-ռազմամարզական ամենամյա արշավախմբային ուսումնական ճամբարը գործելու է Լոռու մարզի Կուրթան գյուղի Հնեվանքի տարածքում: Կրթահամալիրի առաջարկով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով դաշտային ճամբարը Ստեփանավանի զորամասը կառուցում է Հնեվանքին հարող տարածքում, յուրաքանչյուր հերթափոխում 40 սովորողի և ուսուցչի համար: Դաշտային ճամբարի բնականոն գործունեությունն ապահովելու համար.
- փոխտնօրեն Նաիրա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել ճամբարային հերթափոխերի ժամանակացույցը, հերթափոխի ուսումնական բովանդակությունը, ճամբարի աշխատակարգը (հավելված 1-3).
- ինքնառաջադրմամբ ճամբարի 1-ին հերթափոխի ղեկավար նշանակել Ավագ դպրոց-վարժարանի ղեկավար Գևորգ Հակոբյանին.
- Գևորգ Հակոբյանի ներկայացմամբ հաստատել ճամբարի 1-ին հերթափոխի մասնակից սովորողների և ուսուցիչների ցուցակը (հավելված 4).
- ճամբարականների տեղափոխումը Երևան-Կուրթան-Երևան, ճամբարականների ուսումնահայրենագիտական ճամփորդությունները կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ՊԱԶ մակնիշի ավտոբուսներով.
- ճամբարի ղեկավարի ներկայացմամբ ճամբարին տրամադրել նյութեր և տեխնիկա (հավելված 5).
- մասնակիցների մեկնումը` օգոստոսի 1-ին, ժամը 8:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից` Սևան-Դիլիջան-Վանաձոր-Ստեփանավան-Կուրթան-Հնեվանք երթուղով, վերադարձը՝ օգոստոսի 6-ին՝ Կուրթան-Ստեփանավան-Սպիտակ-Ապարան-Երևան երթուղով.
- հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան