Կրթահամալիրի ավագ դպրոցներում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլանով նախատեսված է ՆԶՊ առարկայի բաղկացուցիչ դասընթացների ուսուցումը կազմակերպել ռազմա-մարզական դաշտային ճամբարներում, հավաքներում։ Կրթահամալիրի ավագ դպրոցներում սովորող պատանիների մի մասը 2012-2014թթ մասնակցել է Արցախի «Ասպետ» ճամբարին։ «ՆԶՊ»-ի առարկայից չգնահատված, պարտք ունեցող11-12-րդ դասարանների սովորողների համար ՆԶՊ ուսուցումը դաշտային-ճամբարային պայմաններում կազմակերպելու նպատակով.
- կրթահամալիրի՝ ՀՀ ՊՆ աջակցությամբ կազմակերպվող Կուրթանի «Հնեվանք» ռազմա-մարզական-հայրենագիտական դաշտային ճամբարի 4-րդ հերթափոխը տրամադրել «Հնեվանքի ասպետ» ճամբարի կազմակերպմանը.
- հայաստանյան «Ասպետ 2014» ճամբարը կազմակերպել 2 փուլով.
- օգոստոսի14-19՝ «Ասպետը Երևանում» նախագիծ
- օգոստոսի20-25՝ «Ասպետը դաշտային ճամբարում» նախագիծ
- հայաստանյան «Ասպետ 2014» ճամբարի պետ նշանակել Վահրամ Թոքմաջյանին.
- Գայանե Առաքելյանին, Լիլիթ Գասպարյանին, Նարինե Պողոսյանին՝ մինչև օգոստոսի 12-ը ներկայացնել ՆԶՊ-ից պարտք ունեցող 11-12-րդ դասարանցի սովորողների ցուցակները.
- Վահրամ Թոքմաջյանին՝ «Ասպետը Երևանում» նախագծի կազմակերպական հարցերը համաձայնեցնել Ավագ դպրոց-վարժարանի ղեկավար Գևորգ Հակոբյանի հետ, «Ասպետը դաշտային ճամբարում» նախագծի կազմակերպումը՝ ՀՀ ԶՈւ Ստեփանավանի զորամասի հրամանատար, գնդապետ Հովհաննիսյանի հետ.
- վարժարանի ղեկավար Գևորգ Հակոբյանին՝ Վահրամ Թոքմաջյանի հետ կազմել «Երևանյան ասպետ» ճամբարի աշխատանքների ցանկը, ապահովել անհրաժեշտ պայմաններ.
- Վահրամ Թոքմաջյանի ներկայացմամբ օգոստոսի 13-ին հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակները, «Ասպետը դաշտային ճամբարում» նախագծի ծրագիրն ու աշխատակարգը, ջոկերի ղեկավարներին.
- Վահրամ Թոքմաջյանին՝ սահմանված կարգով ներկայացնել հաշվետվություն ճամբարի յուրաքանչյուր փուլի ավարտից հետո.
- ճամբարի մասնակիցների ընդմիջումը Երևանում կազմակերպել Մայր դպրոցում, խոհարար՝ Կլարա Ոսկանյան, կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցներով, յուրաքանչյուրին օրական 300 դրամի չափով.
- «Ասպետը դաշտային ճամբարում» նախագծի սնունդը կազմակերպել ճամբարում սահմանված կարգով, սովորողների ծնողների միջոցներով.
- նկատի ունենալ, որ «Հնեվանքի ասպետ» ճամբարի մասնակիցների մեկնումը՝ օգոստոսի 20-ին, ժամը 8:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից` Սևան-Դիլիջան-Վանաձոր-Ստեփանավան-Կուրթան-Հնեվանք երթուղով, վերադարձը՝ օգոստոսի 25-ին՝ Կուրթան-Ստեփանավան-Սպիտակ-Ապարան-Երևան երթուղով, կազմակերպվում են ՀՀ ՊՆ ավտոբուսներով, որոնցով կազմակերպում են նաև ճամբարի ծրագրով նախատեսված ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները.
- հրամանի կատարման վերահսկումը վերապահում եմ ինձ։
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան