Դասընթացներին մասնակցել կարող են բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք:
Դասընթացների տևողությունը 15 օր է` օրական 6 ակադեմիական ժամ տևողությամբ:
Դասընթացները կազմակերպվում են ուսուցման կազմակերպման ժամանակակից տարբեր տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են յուրաքանչյուր մասնակցի ակտիվ ներգրավվածությունը գործընթացին: Կիրառվում են ուսուցման կազմակերպման դասախոսություն-գործնական աշխատանք, անհատական, համագործակցային, աշխատաձևերը:
Ուսումնական ծրագիրը ավարտած, գրավոր (թեստային) և բանավոր ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցներին տրվում է վկայական, որն իրավունք է տալիս մասնակցելու հավաստագրման քննություններին:
Դասընթացը թերի յուրացնելու կամ քննությունները չհանձնելու դեպքում մասնակիցը հնարավորություն կունենա օգտվելու անվճար խորհրդատվական հանդիպումներից այնքան ժամանակ, մինչև պատրաստ կլինի ավարտելու դասընթացը:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում* (ձև1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով («Մխ. Սեբաստացի» Կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն` Ա. Բլեյան):
2) 3x4 չափսի մեկ լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը,
5) անձնագրի պատճենը,
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
7) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ, Հ/Հ16321 8137665, բանկ ՀԷԲ Մետաքս մ/ճ, ՀՎՀՀ 01804186 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն:
Դասընթացները կկազմակերպվեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 70 000 դրամ:
Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի և ճաշի ընդմիջումները, կազմում է 85 000 դրամ: Դասընթացի արժեքը,ներառյալ սուրճի, ճաշի ընդմիջումները և գիշերակացը,կազմում է 100 000 դրամ:
Մասնակիցների փոխադրման ծախսերը կազմակերպությունը չի հոգում:
Դիմումներն ընդունվում են սույն թվականի մարտի 25-ից ապրիլի 10-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (հասցեն` ք. Երևան, Բաբաջանյան 25, Կրթահամալիրի Մայր դպրոց, 3-րդ հարկ):
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091-54-24-52,73-53-30 հեռախոսահամարներով կամ գրել M.Nikoghosyan@mskh.am էլ. փոստի հասցեով` Մայիս Նիկողոսյանին: