ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 9-րդ հավաք
2014թ. սեպտեմբերի 22-26
25 տարի մոբիլ և ստեղծական
Քաղաք Երևան
Կազմակերպիչ` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից` ՀՀ ԿԳՆ
Մասնակիցները՝ հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, կրթական կազմակերպություններ, անհատներ
Նպատակը՝ 2014-2015 ուսումնական տարում կրթահամալիրում իրականացվող ուսումնական բաց նախագծերի ներկայացում. այդ թվում`ուսումնական ճամբարների, ակումբների, լրացուցիչ կրթության:
Նյութերը հրապարակվում են դասավանդողների և սովորողների բլոգներում, mskh.am-ում, քառալեզու «Դպիրում», «Լուսաստղում», «Պարտեզում»:
Հավաքի կազմակերպիչները կրթահամալիրի դպրոցը, քոլեջը, լաբորատորիան, ակումբը, դասարանը ու առանձին խմբերն են։ Նրանցից յուրաքանչյուրն անում է հավաքի` իր ծրագիրը։
Կրթահամալիրի դասավանդողի համար ներկայացվող նախագծերից մեկի մշակմանը-իրականացմանը մասնակցելը, մեթոդական մեկ հոդված ներկայացնելը պարտադիր է։
Հավաքի աշխատակարգ
Մինչև սեպտեմբերի 19-ը` ներկայացվող ուսումնական նախագծերի մշակումների, մեթոդական հոդվածների հրապարակում-քննարկում:
Սեպտեմբերի 22-26
9.00 - 12.15 բաց պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում
Ուսումնական նախագծերի մշակում-քննարկում-իրականացում
12.15 - 12.30 ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում
Կոմիտասյան օրեր
Հավաքի լուսաբանում
Ուսումնական նախագծերի ներկայացում
12.30 - 12.50 ընդմիջում դպրոցներում. ավանդական ուտեստների հյուրասիրություն
13.00 - 14.00 Ուսումնական միջավայրի բարեկարգման նորամուտներ
15.15 – 16.00 Մեդիահամերգ, ֆլեշմոբ, ցուցադրություն Մարմարյա սրահում
Սեպտեմբերի 27-28 Մոբիլ համերգ-կլոր սեղաններ. Կոմիտասյան օրերի, աշնանային հավաքի ամփոփում հանրապետության հանրակրթական-մշակութային հաստատություններում
Հավաքի մասնակիցները սեպտեմբերի 22-26-ին կարող են հյուրընկալվել կրթահամալիրի հյուրատանը: Մասնակցության մասին խնդրում ենք տեղեկացնել նախօրոք:
Հասցե` ՀԱԶԲ-1 թաղամաս, Րաֆֆի57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց
(374 10) 74 72 46, (374 94) 20 84 40