«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում տիեզերագիտական ակումբի ղեկավար մասնագետի։
Ներկայացվող պահանջները.
- բարձրագույն կրթություն.
- ֆիզիկոս-աստղագետի հետազոտական-փորձարարական աշխատանքի փորձ.
- ինժեներատեխնիկական-բնագիտական ստեղծագործության հմտություններ.
- ուսումնական մեդիահմտություններ։
Ակումբի ղեկավարը.
- ծրագրում և վարում է կրթահամալիրի պատանեկան բաց տիեզերագիտական ակումբի պարապմունքները.
- 1-3-րդ, 4-9-րդ, 10-12-րդ դասարանցիների համար կազմակերպում է տիեզերագիտական դիտումներ աստղադիտաով և աստղադիտարանում.
- մշակում է ղեկավարում է ակումբի, 4-9-րդ դասարանի սովորողների տիեզերագիտական, բնագիտական-տեխնիկական ստեղծագործության ուսումնական նախագծեր.
- անհատապես և սովորողների խմբի հետ մասնակցում է կրթահամալիրի (դպրոցների, բնագիտա-տեխնիկական ուսումնական կենտրոնի) ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսներին, տոներին.
- աջակցում է կրթահամալիրում տիեզերագիտական, բնագիտական-տեխնիկական լրացուցիչ կրթական ծրագրերի ստեղծմանը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք74-72-46: Հայտը ներկայացրեք http://mskh.am/am/node/add/hayt էլեկտրոնային էջում: Կրթահամալիրում կարող եք աշխատել համատեղությամբ։
Մեկ շաբաթվա ընթացքում Դուք կհրավիրվեք կրթահամալիր կամ կստանաք մերժում։