2014թ. հոկտեմբերի 20-24-ին «Արցախում էկոկրթական փոխանակման ծրագիր» նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) իրականացման նպատակով.
- ընդունել ի գիտություն Նախագծի մասնակիցների կազմը (հավելված 1).
- Նախագծի ղեկավար նշանակել Մարթա Ասատրյանին, օգնականներ՝ Հասմիկ Նալբանդյանին և Ռինա Շագինյանին.
- ընդունել ի գիտություն նախագծի ղեկավարի ներկայացրած ծրագիրը (հավելված 2).
- նախագծի մասնակիցների տեղափոխումը կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ՊԱԶ ավտոբուսով. մեկնումը՝ 2014թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 8.00 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան-Սևան-Այրիվանք-Մարտունի-Վարդենիկի լեռնանցք-Թառթառի հովիտ-Դադիվանք-Ստեփանակերտ երթուղով, վերադարձը՝ հոկտեմբերի 24-ին, մինչև 20.00, Ստեփանակերտ-Խնձորեսկ-Գորիս-Զորաց քարեր-Վայք-Եղեգնաձոր-Երևան երթուղով.
- Սնունդը և գիշերկացը՝ Ստեփանակերտի գործընկեր դպրոցների սովորողների և ուսուցիչների տներում.
- Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան