«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Երեկոյան, մայրամուտին, հասանք Ազոլո: Դա մի գեղեցիկ դղյակ էր՝ իտալական ուշ ռենեսանսի ոճով հարյուրի չափ գյուղական համեստ տնակներով շրջապատված: Դղյակը, ինչպես և գյուղը` իր հարուստ արոտավայրերով, դպրոցի կալվածներից մեկն էր և գտնվելով Մխիթարյանների թե´ կղերական և թե´ քաղաքացիական իրավասության տակ՝ գյուղացիները գրեթե հայացել էին: