Այս դդումը ես եմ աճեցրել` Արտյոմ Խաչատրյանս, իմ ընտանիքի հետ: Այն ունի 21,560 կգ քաշ, իսկ շառավիղը`142,5սմ: Կարևոր է, որ նրան աճեցնելու համար ոչ մի գրամ քիմիական պարարտանյութ չի օգտագործվել: Դդումը շատ օգտակար պտուղ է, հարուստ վիտամիններով: Դդումով կերակրի բազմաթիվ տեսակներ կան, սակայն ամենաօգտակարը հում վիճակն է: Ես սիրով այս «դդմիկը» նվիրում եմ իմ կրթահամալիրին, իսկ կրթահամալիրցիներին հրավիրում եմ Քոլեջ-Արհեստագործական ավագ դպրոց` տեսի, համտեսի: