«Պետական այլընտրանքային մանկավարժության ծրագրերի իրականացում» ծրագիր
1. Կրթահամալիրի նախորդ տարիների փորձի (հեղինակային մանկավարժական ծրագրերի) ամփոփում և ուսումնական պլանների, ծրագրերի, ուսումնական ձեռնարկների (նյութերի), մեթոդական ուղեցույցների կազմում (նաև էլեկտրոնային), այդ թվում`
- ընդհանուր հանրակրթության,
- սովորողի նախասիրության զարգացման և մասնագիտական կողմնորոշման,
- նախամասնագիտական և մասնագիտական ուսուցման,
- լրացուցիչ կրթության:
2. Կրթահամալիրի ինքնուրույն կրտսեր դպրոց-պարտեզի «Իմացումի հրճվանք» ծրագրի ամբողջացում, այդ թվում`
- հինգ-վեց տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության կազմակերպման, սովորողի ունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան` պարտեզից դպրոց անցման 2007-2008թթ գիտափորձի ամբողջացում
- ամենօրյա օտար լեզու` համակարգչային ծրագրերի և մեդիա միջոցների անընդհատ գործածման միջոցով,
- լողուսուցումը և մարմնամարզությունը 1-6-րդ դասարաններում հանրակրթության բաղադրիչ,
- ազգային նվագարանը, հոգևոր երգը, պարը հանրակրթության բաղկացուցիչ£
3. Կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով մասնագիտական և նախամասնագիտական կրթություն տվող ինքնուրույն ավագ դպրոց – միջին մասնագիտական կրթություն - բարձրագույն մասնագիտական կրթություն անցումներն իրականացնող մեխանիզմների փորձարկում:
4. Դասավանդողների և սովորողների կողմից տեղեկատվական նոր տեխնոլոգիաների և ուսուցման նոր միջոցների յուրացման արդյունավետ համակարգ
5. Հանրակրթական ծրագրերով սովորողների մասնագիտական կողմնորոշում նրանց ընտրությամբ ուսումնական գործունեության (նախասիրության) կազմակերպման, տեխնոլոգիական (արտադրական) հմտությունների զարգացման միջոցով, այդ թվում`
- կենդանիների, բույսերի խնամք և բուծում,
- ռադիոտեխնիկայի և տեխնիկական այլ ստեղծագործական աշխատանքներ,
- հրատարակչական, դիզայներական, գրաֆիկական, մոդելավորման աշխատանքներ,
- խոհարարական աշխատանք և տնտեսվարություն
6. Հեռավար ուսուցման` որպես ստացիոնար կրթության արդյունավետ մեթոդի ներդրում
7. Հանրապետության դասավանդողների վերապատրաստում
8. Կրթահամալիրի կայքի և ենթակայքերի` որպես ուսումնական միջավայր, զարգացում
9. Կրթահամալիրի` որպես ստեղծագործող-հետազոտողի, սովորող սովորեցնողի համար բարենպաստ պայմաններ ապահովող կառույցի պահպանում, այդ թվում`
- ժամանակակից գրադարանի գործունեության ընդարձակում,
- մանկավարժական փորձարարական ծրագրերի իրականացման և տարածման համար անհրաժեշտ ծառայություններ,
- փորձարարական մանկավարժության հրատարակչատուն,
- «Դպիր» էլեկտրոնային ամսագրի հրատարակում,
- հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հանրապետական հավաքի անցկացում,
- «Ուսուցման թվային միջոցները` որպես արդյունավետ կրթության գործիքներ» հանրապետական բաց ստուգատեսների անցկացում,
- փորձարարական ծրագրերի հոկտեմբերյան հասարակական բաց փորձաքննության անցկացում:
10. Կրթահամալիրում իրականացվող ծրագրերի կատարման որակի գնահատման ձևերի և մեխանիզմների կատարելագործում
11. «Նոր դպրոց» մատենաշարով մանկավարժական աշխատությունների հրատարակում (տպագիր և էլեկտրոնային)
«Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում» ծրագիր
- Կրթահամալիրի կրտսեր դպրոց պարտեզներում 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի պահպանում
- Նախորդ տարիների փորձի ամփոփում և նյութերի, մեթոդական ուղեցույցների կազմում (նաև էլեկտրոնային)
- 5 տարեկանների 1-ամյա ուսուցման ծրագրի ամբողջացում
- Համակարգչային, մեդիա տեխնոլոգիաների և ուսուցման նոր միջոցների, նախակրթարանների սաների գործունեության բոլոր ձևերի կազմակերպման համար դաստիարակներին անհրաժեշտ հմտությունների յուրացմանն ուղղված վերապատրաստումներ
- Հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների վերապատրաստում
- Նախադպրոցական հաստատություն չհաճախող երեխայի ծնողի մանկավարժական իրազեկման (այդ թվում` հեռավար) և նախադպրոցականի ընտանեկան պարտեզի գործունեության ընդարձակում
- Ծրագրի կայքի և էլեկտրոնային ամսագրի` որպես ուսումնական միջավայր, զարգացում
«Պատանի հետազոտողի և ստեղծագործողի հեռակա դպրոց» ծրագիր
- Արտակարգ ընդունակություններ դրսևորած սովորողների ուսման կազմակերպում (նաև հեռավար ուսուցման միջոցով):
- Կրթահամալիրում չսովորողների (այդ թվում` նախադպրոցական տարիքի և արտասահմանում ապրողների համար) հեռավար ուսուցման համակարգի փորձարկում:
- Սովորողների և դասավանդողների փոխանակման ծրագրերի իրականացում` հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ:
- Սովորողների ամառային և ձմեռային ուսումնահետազոտական ճամբարների և նախասիրությունների զարգացման հանրապետական ստուգատեսների անցկացում
- Ուսումնահայրենագիտական ճամփորդությունների և արշավախմբային գործունեության կազմակերպում
- Ծրագրի կայքի և էլեկտրոնային ամսագրի` որպես ուսումնական միջավայր,զարգացում