Նոյեմբերի 10-ին Դպրոց-պարտեզում և նոյեմբերի 11-ին Գեղարվեստի կրտսեր դպրոցում տեղի ունեցան մաթեմատիկական մրցույթ-ստուգատեսի երկու մրցութային օրերը, որին մասնակցեցին 3-4-րդ դասարանի սովորողների 24 խմբեր ( 96 սովորող ): Ուզում եմ կիսվել այս օրերի իմ տպավորություններով. ինձ համար կարևոր չեն այն արդյունքները , որոնք ես այժմ կհրապարակեմ, չնայած որ սովորողները հրաշալի մասնակցություն ունեցան: Այնքան հրաշալի պահեր եղան ստուգատեսի ընթացքում, որոնք առավել են բոլոր տեսակի միավորներից և որոնք հնարավոր չէր ֆիքսել տեսախցիկով: Ես տեսնում էի սովորողների համախմբվածությունը, նրանց լուրջ մոտեցումը, նրանց անհանգստությունը, ինչպես էին օգնում միմյանց, ինչպես էին քննարկում, վերլուծում: Ստուգատեսի ընթացքում մոտեցա խմբերից մեկին և նկատեցի, որ խմբի անդամները տարբեր խնդիրներ են կատարում և իմ այն հարցին, թե ինչու՞ նույն խնդիրը չեք կատարում , նրանք պատասխանեցին. «Մենք 7 րոպե ունենք, պետք է ճիշտ օգտագործենք ժամանակը», և ի վերջո, թե ինչպես էին գրկախառնվում ամեն անգամ, երբ գտնում էին խնդրի լուծումը: Ես երջանիկ էի...
Հաջորդ փուլ անցած խմբերին և բոլոր խմբերի միավորներին կարող եք ծանոթանալ բլոգում:
Իսկ ստուգատեսը դեռ շարունակվում է և սկսվել են 5-6-րդ դասարանի սովորողների մրցութային օրերը: