«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցում այսօր բացվեց ընթերցարան (խոհանոց) ակումբը, որի առաջին հյուրերի թվում էր նաև «Զանգակը»: Ընթերցողներն ու մասնակիցները ծանոթացան «Զանգակ» հրատարակչության և կրթահամալիրի համագործակցության պատմությանը, իսկ կրթահամալիրի սաներն առաջին հերթին ոգևորված էին ակումբի թարմ և համալրված գրականության առկայությամբ, որոնց թվում քիչ չեն նաև մեր հրատարակությունները: Հյուրերն այցելեցին նաև դպրոցի նորաբաց ռոբոտաշինության լաբորատորիա և ունկնդրեցին «Տանիք» երաժշտական լաբորատորիայի կատարումները հենց Գեղարվեստի ավագ դպրոցի վերափոխված տանիքում:
Աղբյուրը՝ «Զանգակ» հրատարակչության ֆեյսբուքյան էջ