• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեղեկատվական տեխնոլոգիաների խորացված ուսուցման 1-11-րդ դասարաններ

 2010-2011 ուստարի
 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

Հաստատված է կրթահամալիրի խորհրդի 2010թ. ապրիլի 27-ի նիստում

Ուսումնական դասընթացներ
Շաբաթական ժամաքանակը
I
II
III
IV
V
VI
VII
VIII
IX
X
XI
Մայրենի լեզու
6
6
6
6
5
5
-
-
-
-
-
Հայոց լեզու
-
-
-
-
-
-
3
3
3
2
2
Գրականություն
-
-
-
-
-
-
2
2
2
2
2
Ռուսաց լեզու
2
2
3
3
4
4
2
2
2
2
2
Անգլերեն
2
2
3
3
4
4
3
3
3
-
-
Ընտրած օտար լեզու
-
-
-
-
-
-
-
-
-
2
2
Մաթեմատիկա
4
4
4
4
4
4
-
-
-
4
4
Հանրահաշիվ
-
-
-
-
-
-
2
2
2
-
-
Երկրաչափություն
-
-
-
-
-
-
2
2
2
-
-
Շախմատ և տրամաբանական խաղեր
1
-
-
-
-
-
-
-
-
-
-
Երաժշտություն
2
2
2
2
2
2
1
1
1
-
-
Կերպարվեստ, տեխնոլոգիա
2
2
2
2
1
1
1
1
1
-
-
Արվեստ
-
-
-
-
-
-
1
1
1
-
-
Համակարգչային գրագիտություն
1
1
1
1
-
-
-
-
-
-
-
Մեդիատեխնոլոգիաներ
-
-
-
-
2
2
2
2
2
3
3
Ես և շրջակա աշխարհը
2
2
2
2
-
-
-
-
-
-
-
Բնագիտություն
-
-
-
-
2
2
-
-
-
-
-
Ֆիզիկա
-
-
-
-
-
-
2
2
2
-
-
Քիմիա
-
-
-
-
-
-
1
1
1
-
-
Կենսաբանություն և էկոլոգիա
-
-
-
-
-
-
2
2
1
3
3
Հայրենագիտություն
-
-
-
-
1
1
-
-
-
-
-
Դիցաբանություն
-
-
-
-
1
-
-
-
-
-
-
Պատմություն
-
-
-
-
-
2
2
2
2
2
2
Աշխարհագրություն
-
-
-
-
-
-
1
1
1
1
-
Հասարակագիտություն
-
-
-
-
-
-
-
1
2
2
2
Ինֆորմատիկա
-
-
-
-
-
-
-
-
-
1
1
Ֆիզկուլտուրա
3
3
3
3
3
3
3
3
3
3
3
ՆԶՊ
-
-
-
-
-
-
-
-
-
1
1
Սովորողի ընտրած գործունեություն
-
2
2
2
3
3
4
4
4
6
7
Ընդամենը
25
26
28
28
32
33
34
35
35
34
34
Լրացուցիչ կրթություն (նախասիրության զարգացում)
5
4
3
3
3
3
3
3
3
3
3

Ուսումնական պլանի պարզաբանումներ

  1. Ուսումնական պլանը «Տեղեկատվական տեխնոլոգիաների խորացված ուսուցմամբ հանրակրթական դասարան» ծրագրի հավելվածն է:
  2. Ծրագրի դասարանները գործում են կրթահամալիրի ուսուցողական ծրագրերի կազմում:
  3. Ուսումնական տարին սկսվում է օգոստոսի 27-ին: Ուսումնական տարվա ընթացքում տրվում են արձակուրդներ ԿԳ նախարարության սահմանած ժամանակացույցի համաձայն: Սովորողների համար ուսումնական տարին ավարտվում է հուլիսի 1-ին:
  4. Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների:
  5. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական ճամփորդությունները, ակումբային գործունեությունը, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները, ուսումնական ստուգատեսները կազմակերպելուն:
  6. Ուսումնական օրը սկսվում է ուսուցողական ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Կրթահամալիրի տարեկան օրացույցով որոշված ծեսերի և տոների կազմակերպումն ու դրանց մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
  7. Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Սովորողը տանն ունի համացանցին միացած համակարգիչ: Ծրագիրը դպրոցում ապահովում է համացանցից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից անարգել և անընդհատ օգտվելու հնարավորություն:
  8. Դեկտեմբերին և հունիսին սովորողների ուսումնական գործունեությունը սահմանված կարգով կազմակերպվում է ստեղծագործական-հետազոտական ճամբարների ձևով: Ուսումնական տարվա ընթացքում ըստ սահմանված կարգի և ժամանակացույցի կազմակերպվում են սովորողների նախասիրությունների զարգացման ստուգատեսներ:
  9. Առաջին դասարան ընդունվում են 6 տարեկանները (ում 6 տարին լրանում է մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը), 2-6-րդ դասարաններ` համապատասխան դասարանների սովորողները կամ սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան` սահմանված կարգով, ում ծնողներն ընտրում են կրթահամալիրում իրականացվող մանկավարժությունը և սահմանված կարգով կնքում են պայմանագիր ուսումնառության մասին: Սահմանված կարգով գործող «Իմացումի հրճվանք» ծրագրի նախապատրաստական դասարանում ընդգրկվում են 2005թ. ծնված երեխաները:
  10. 1-6-րդ դասարանում սովորողների թիվը 20-22 է, 7-9-րդ դասարանում` 22-26, 10-11-րդ դասարաններում` 20-25: Ծրագրի ղեկավարի ներկայացմամբ կրթահամալիրի տնօրենը կարող է թույլատրել պակաս խտություն ունեցող դասարանների գործունեությունը` ծրագրի ոչ բյուջետային միջոցների ներգրավմամբ:
  11. 1-4-րդ դասարաններում ուսումնական պլանով նախատեսված դասընթացներն ինտեգրվում են «Իմացումի հրճվանք» ծրագրում, որի ղեկավար դասվարը մասնակցում է բոլոր պարապմունքներին:
  12. 1-4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկան ներառում է «Հայրենագիտություն», «Բնագիտություն», «Բույսերի և կենդանիների խնամք», «Անվտանգ երթևեկություն» դասընթացները: 
  13. Դասավանդողները և սովորողներն ունեն անհատական նոթբուքեր: Դասարանում կան էլեկտրոնային գրատախտակ և թվային այլ միջոցներ:
  14. Օտար լեզուները, համակարգիչն ու ինտերնետը ուսուցվում և գործածվում են   առաջին դասարանից. ապահովվում են օտար լեզուների և համակարգչային (թվային այլ միջոցների) ամենօրյա պարապմունքներ: 7-11-րդ դասարանում սովորողը հանրակրթական դասընթացների և իր ընտրությամբ գործունեության ժամանակ գործնականում կիրառում է օտար լեզուներ:
  15. «Համակարգչային գրագիտություն» դասընթացի շրջանակում սովորողը ծանոթանում է համակարգչային կիրառական ծրագրերի: Երկրորդ դասարանից սկսած` սովորողը օգտվում է էլեկտրոնային փոստից:
  16. «Մեդիատեխնոլոգիաներ» առարկան ուղղված է թվային տեխնիկական միջոցների և դրանց սպասարկող համակարգչային ծրագրերի յուրացմանը: Կազմակերպվում է գործնական աշխատանքի ձևով, փոքրաքանակ խմբերով:
  17. «Հայոց լեզու» առարկան 7-9-րդ դասարաններում ներառում է գործնական քերականություն, գրաբար և խոսքի մշակույթ: 
  18. 7-9-րդ դասարաններում «Ֆիզիկա», «Քիմիա» առարկաների ուսուցումը կազմակերպվում է 2 խմբով լաբորատորիաներում` փորձի հիման վրա, ՏՀՏ օգտագործմամբ:
  19. 10-11-րդ դասարանում «Էկոլոգիա» առարկայի դասընթացը կազմված է առանձին բովանդակային մոդուլներից, որոնք ներառում են «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների առանձին բաժինների ուսուցում. կազմակերպվում է լաբորատոր պայմաններում` գործնական աշխատանքով, ՏՀՏ օգտագործմամբ:
  20. «Ընտրած օտար լեզու» և «Մեդիատեխնոլոգիաներ» դասընթացները կազմակերվում են փոքրաքանակ խմբերով:
  21. Դասաժամերի բացօթյա կազմակերպումը դիտարկվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
  22. Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա և բացօթյա` բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, բույսերի և կենդանիների խնամքի ձևով:
  23. Դիցաբանություն առարկան ընդգրկում է հին հայկական առասպելների և ազգային էպոսի ուսուցում:
  24. 5-6-րդ դասարանում բնագիտությունը ներառում է գիտելիքներ էկոլոգիայից, ֆիզիկական աշխարհագրությունից, կենսաբանությունից, ֆիզիկայից, աստղագիտությունից, քիմիայից:
  25. «Տեխնոլոգիա» առարկան 5-6-րդ դասարաններում կազմված է «Խոհանոցային գործ», «Տնտեսվարություն», «Բույսերի և կենդանիների խնամք», «Դիզայն» դասընթացներից, 7-9-րդ դասարաններում` «Տնային տնտեսվարություն», «Բույսերի և կենդանիների խնամք», «Դիզայն», «Առողջագիտություն», «Մաշկի և մազերի խնամք», «Մեդիատպագրություն» դասընթացներից, կազմակերպվում է գործնական աշխատանքի ձևով, փոքրաքանակ խմբերով:
  26. Երաժշտությունը ներառում է երգի, պարի ուսուցում, երաժշտության ունկնդրում, երաժշտական գրագիտություն:
  27. «Արվեստ» առարկան ընդգրկում է կինոդիտում, թատրոն, թանգարաններ և վիրտուալ ցուցադրություններ, ծեսի և տոնի կազմակերպում:
  28. «Մաթեմատիկա» ուսումնական բնագավառը 10-11-րդ դասարանում ներկայացվում է «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» դասընթացների կամ ինտեգրված դասընթացի տեսքով:
  29. «Հասարակագիտություն» առարկան կազմված է գեղագիտության, բարոյագիտության, հոգեբանության, տնտեսագիտության, իրավագիտության, քաղաքագիտության, փիլիսոփայության դասընթացներից:
  30. ՆԶՊ առարկան կազմված է «Առաջին բուժօգնություն», «Քաղաքացիական պաշտպանություն», «Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ» դասընթացներից:
  31. 1-4-րդ դասարանում մարմնամարզությունը ֆիզկուլտուրայի բաղկացուցիչն է:
  32. 5-11-րդ դասարանցիներից յուրաքանչյուրը սահմանված կարգով դառնում է կրթահամալիրի մարզական ակումբներից մեկի անդամ և մասնակցում համապատասխան մարզաձևի թիմային պարապմունքներին շաբաթական երկու անգամ` 60 րոպեով:
  33. Կրթահամալիրի կայքին հետևելը և կայքի աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է: 
  34. Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի, որպես մեթոդ` հեռավար ուսուցման կիրառումը:
  35. 1-4-րդ դասարանցիների աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում: Յուրաքանչյուր կիսամյակի վերջում սովորողը ներկայացնում է անհատապես և խմբով կատարած աշխատանքների (առաջադիմության) թղթապանակը: Կիսամյակի վերջում յուրաքանչյուր սովորողի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր: Բնութագրում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը, սովորողի զարգացման մոտակա պլանը:
  36. Չորրորդ, վեցերորդ դասարանների վերջում քննական կենտրոնը սահմանված կարգով անցկացնում է ուսումնասիրություններ: 9-րդ դասարանի վերջում սովորողները հանձնում են ավարտական քննություններ` ԿԳ նախարարության սահմանած կարգով:
  37. Հինգերորդ դասարանից սկսած` կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումների, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումների, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին մասնակցություն) և ամսական հաշվետվությունները: Առանձին առարկաներից և դասընթացներից սովորողի ուսումնառության արդյունքները 10-11-րդ դասարաններում սահմանված կարգի համաձայն ստուգվում և գնահատվում են կրթահամալիրի քննական կենտրոնի կողմից` դրանց ծրագրերով նախատեսված բովանդակությամբ:
  38. Ուսումնական գործընթացի արդյունքում սովորողի ստեղծած մեդիանյութերը սահմանված կարգով տեղադրվում են կրթահամալիրի կայքում, հեռարձակվում, ընդգրկվում ժողովածուներում, հրատարակվում առանձին: Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, հաշվետու հավաքներում:
  39. Սովորողը իր ընտրությամբ 2-4-րդ դասարանում շաբաթական 2 ժամ մասնակցում է երաժշտութուն, պար, տեխնոլոգիա, մարմնամարզություն, «Մաթեմատիկական կենգուրու» դասընթացներից մեկին, 5-6-րդ դասարանում` շաբաթական 3 ժամ լրագրող-թարգմանչի, մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, երաժիշտի, բուսաբան-կենսաբանի, դիզայների, արհեստավորի գործունեություն է իրականացնում սահմանված կարգով: 7-9-րդ դասարաններում սովորողը 4-ական ժամ սահմանված կարգով իր ընտրությամբ գործունեություն է իրականացնում կրթահամալիրի ուսումնական կենտրոններում` մաթեմատիկա և ծրագրավորում, բնագիտություն և տեխնիկական ստեղծագործություն, կինո-ֆոտո և լրագրություն, անգլերեն, ռուսերեն և թարգմանչություն, հայրենագիտություն և էքսկուրսավարություն, իրավագիտական և հասարակական գործ, կենդանաբուծություն, բուսաբուծություն, կերպարվեստ, դիզայն և մոդելավորում, երաժշտություն և պար, տեխնոլոգիա և դիզայն, մարզական: 10-11-րդ դասարանում սովորողն իր նախասիրությամբ ընտրում է 1 կամ 2 դասընթաց «Հայոց լեզու», «Օտար լեզու», «Հասարակական գիտություններ», «Բնական գիտություններ», «Մաթեմատիկա», «Արվեստ» բնագավառներից:Գործունեության դասընթացները կազմակերպվում են փոքրաքանակ խմբերով: Այդ աշխատանքների արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են հաշվետու ցուցադրությունների ընթացքում:
  40. Լրացուցիչ կրթությունը (նախասիրության զարգացում) ուսումնառության մասին պայմանագրի հավելվածով, սահմանված կարգով կազմակերպվում է երկարօրյա ծրագրի շրջանակում` որպես ծրագրի լրացում: Սովորողը (ծնողը) ընտրում է կրթահամալիրում հաստատված նախասիրությամբ պարապմունքների ցանկից` օտար լեզու (վրացերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն, արաբերեն), մաթեմատիկա, տեխնիկական ստեղծագործություն, բնագիտական փորձեր, աստղագիտություն, կինո-ֆոտոգործ, համակարգչային գրաֆիկա, համակարգչային կիրառական ծրագրեր, դաշնամուր, ազգային նվագարան, վոկալ, պար, կերպարվեստ, քանդակ-խեցեգործություն, կարուձև, կարպետ-գոբելեն, փայտամշակում-մետաղամշակում, ծաղիկների և բույսերի մշակում-ձևավորում, կենդանիների և բույսերի խնամք և բուծում, խոհարարություն, շախմատ, լող, մարզաձև (ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, սեղանի թենիս, մարմնամարզություն, թեթև ատլետիկա):
  41. Տևական շրջան Հայաստանից բացակայած կամ տարբեր պատճառներով ուսումնական ծրագիրը չյուրացրած սովորողների համար սահմանված կարգով կազմակերպվում է անհատական ուսումնական պլանով ու ծրագրերով ուսուցում:
  42. Յուրաքանչյուր սովորող սահմանված կարգով մասնակցում է շրջապատի (նյութական) միջավայրի բարելավմանն ուղղված որևէ նախագծի իրականացմանը:
  43. Սովորողները և դասավանդողները սահմանված կարգով մասնակցում են հաստատության ներքին կարգապահական կանոններով որոշված պարտադիր ինքնասպասարկման աշխատանքներին (հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք): Այդ աշխատանքներն ուսումնական ծանրաբեռնվածության մաս չեն կազմում:
  44. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները առարկայական ծրագրերի բաղկացուցիչն են:
  45. Խրախուսվում է թատրոնի գործածումը` որպես ուսուցման և ուսուցման արդյունքները ներկայացնելու արդյունավետ միջոց:
  46. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է ուսուցողական ծրագրի ղեկավարի, ուսումնական կենտրոնների ղեկավարների կիսամյակային, դասավանդողների և 5-9-րդ դասարանցի սովորողների` ամսական, սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում:
  47. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը և դրանցում կատարվող փոփոխությունները ուսուցողական ծրագրի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը: