Դեկտեմբերի 4-ին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները այցելեցին կրթահամալիր: Այս առիթով Ռադիո Բանին հաջողվեց հարցազրույց վերցնել ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիից:
Հարցազրույցը վարեցին Հուրի Իսկանյանը և Աննա Հարությունյանը,
Թարգմանությունը՝ Միջին դպրոցի 8-րդ դասարանցիների
Ո՞րն է Կրթահամալիր այցելելու ձեր հիմնական նպատակը
Իմ այցելության հիմնական նպատակն է տեսնել այն հրաշալի ծրագրերը, որոնք իրականացնում է ձեր կրթահամալիրը: Այստեղ ես ինքս կարող եմ տեսնել, ինչպես նաև լսել ձեզանից կրթահամալիրի առանձնահատկությունների և յուրահատկությունների մասին:
Ի՞նչ ծրագրեր եք իրականացնում կրթության ոլորտում
Մենք շատ ծրագրեր ենք իրականացնում կրթության ոլորտում: Մեր հիմնական ներդրումներն իրականացվել են հին դպրոցների վերանորոգման գործում: Մենք համագործակցում ենք կառավարության հետ՝ փորձելով օգնել բարելավել կրթական ծրագրերը և վերապատրաստել դասավանդողներին: Ահա սրանք են այն աշխատանքները որոնք մենք կատարում ենք Համաշխարհային բանկում:
Որո՞նք են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետագա պլանները
Մենք շատ նախագծեր ունենք: Կրթական ոլորտում մի քանի ուղղությամբ իրականացվող ծրագրեր կան, որոնցից մեկը նախակրթարանների ծրագիրն է: Դուք ունենք հիանալի նախակրթարան, սակայն Հայաստանում շատ համայնքներ չունեն նման լավ նախակրթարաններ: Մեր ուշադրության կենտրոնում են նաև ավագ դպրոցներն ու համալսարանները: Մենք նաև աշխատում ենք հիվանդանոցների հետ, կառուցում ենք ճանապարհներ, օգնում ենք լուծել ոռոգման խնդիրները, աշխատում ենք գյուղացիների հետ: Այսպիսով մենք հսկայական ծրագրեր ունենք այստեղ:
Ինչպե՞ս կարող է կրթահամալիրը մասնակցել Համաշխարհային բանկի կողմից իրականացվող կրթական կամ այլ ծրագրերի
Կարծում եմ, որ կան մասնակցության տարբեր ձևեր: Ես իմ բլոգում կգրեմ կրթահամալիրի և իմ այստեղ կատարած այցի մասին, դա կհրապաակվի Համաշխարհային բանկի վեբ-կայքում, որտեղ կլինի ձեր կայքի հղումը: Այսպիսով շատ մարդիկ կարող են իմանալ ձեր մասին:
Ձեզ դու՞ր եկավ մեր կրթահամալիրը
Ես շատ հավանեցի կրթահամալիրը: Կարծում եմ, եթե ես երեխա լինեի և ապրեի Երևանի այս հատվածում, ես երջանիկ կլիեի այցելել այստեղ և ես ձեզ հաջողություն եմ մաղթում այն գործերում, որոնք դուք իրականացնում եք և ես խոստանում եմ կրկին այցելել ձեզ: