• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հասարակական սնունդ» մասնագիտությամբ սովորողների մասնագիտական փորձառության կազմակերպման կարգ

2010-2011 ուսումնական տարի
«Հասարակական սնունդ» (խոհարարի) խորացված ուսուցման 11-րդ դասարանում և արհեստագործական 1-ամյա ուսուցման ծրագրի սովորողի մասնագիտական փոձառության համար 2010-2011 ուսումնական տարում նախատեսվում է 180 ժամ: Փորձառությունը սկսելուց առաջ սովորողն անցնում է պահանջվող բժշկական ստուգումը:
Փորձառությունը կազմակերպվում է 2 փուլով: 60-ը սովորողները ապրիլ-հունիս ամիսներին անցկացնում են մայրաքաղաքի հասարակական սննդի կազմակերպման հաստատություններում:  Փորձառության անցկացման կարգը, փորձառության ձևը և փորձառության ղեկավարները որոշվում են արհեստագործական դպրոցի տնօրենի և հաստատության ղեկավարի միջև կնքված պայմանագրով:
Փորձառության 120 ժամը սովորողներն անցկացնում են կրթահամալիրի կրթական օբյեկտներում գործող սննդի ծառայություններում` Մայր դպրոցում (2 խումբ), Նոր դպրոց-պարտեզում, Գեղարվեստի դպրոցում, Բ-4 թ. դպրոց պարտեզում, Հիմնական դպրոցում, Արհեստագործական դպրոցում: Փորձառությունը ղեկավարում են կրթական օբյեկտների խոհարարները: Փորձառությունը տևում է օրական 2 ժամ, ժամը` 11.45-13.15: Փորձառության բովանդակությունը որոշվում է կրթական ծրագրով:
Փորձառությունը կրթահամալիրի օբյեկտներում սկսվում է սեպտեմբերի 22-ից: