• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նրանք, ովքեր չեն հավատում Ձմեռ պապիկի գոյությանը /Խաղարկային դատարան/

Նոր դպրոց, 6-րդ դասարանցիներ

1.Երբ ես ութ տարեկան էի, մի խորամանկ քայլ արեցի. Ձմեռ պապիկից շատ թանկանոց նվեր ուզեցի: Իհարկե, առավոտյան դա չկար, դրված էր միայն այն նամակը ,որի մասին մայրիկը երեկ դեռ ասումէր:

2.Ես երբ վեց տարեկանէի ,Ձմեռ պապիկը մեզ հյուր եկավ. Այդ պահին նա շրջվեց և ես տեսա նրա սև մազերը. հասկացա ,որ դա մի հասարակ, մոտ քսան տարեկան տղա էր , որին գումար էին տվել և խնդրել մեզ զվարճացնել:
P.S. Սրանով ես չեմ ուզում կոտրե լայն երեխաների սիրտը, ովքեր հավատում են Ձմեռպապիկի գոյությանը:

Համբարձումյան Զավեն 6-2 դասարան

Իրականում Ձմեռ պապ չկա , բայց ես հավատում եմ իմ մայրիկին, որովհետև իմ Ձմեռ պապիկը իմ մայրիկն է : Նա է ինձ համար Նոր տարուն նվերներ է պատրաստում: Ես էլ կարող եմ դառնալ Ձմեռ պապ` ուրիշ երեխաների համար նվերներ պատրաստելով: Իրականում իմ մայրիկը ինձ չի խաբել նաինձ ճշմարտությունն է ասել:Նա ասել է ,որ իրականում Ձմեռ պապ չկա , բայց ծնողները իրենց երեխաների համար Ձմեռ պապիկներն են դառնում:

Էկիշյան Ինգա 6-2 դասարան

Ես կարծումեմ ,որ չկա Ձմեռ պապ, որովհետև տեսելեմ , թեինչպես մեր հարևանը եկավ, դրեց նվերը մեր դռան մոտ, զանգը տվեց ու փախավ. Երբ իրենց դուռը բացվեց ես պարզապես գնացի գլազոկից նայեցի:
Մի անգամ էլ պատահաբար եղբայրս բարձր դարակից գտավ Ձմեռ պապիկին գրված իմ նամակները .այդ ժամից, օրից սկսած ես սկսեցի չհավատալ:

Էրիկ Հարոյան 6-2 դասարան

Ես չեմ հավատում Ձմեռ պապիկին, որովհետև եթե իսկապես լիներ ծխնելույզով չէր մտնի և մեզանից չէր թաքնվի:

Թագվորյան Մարիամ 6-2 դասարան

Ես չեմ հավատում , որովհետև Նոր տարվա գիշերը թաքնվել էի սեղանի տակ և տեսա , թե ինչպես մայրիկս նվերը դրեց տոնածառի տակ և գնաց:

Արման Բերակչյան 6-2 դասարան

Ես միանշանակ չեմ հավատում Ձմեռ պապիկին, քանի որ չկա .ես տեսախցիկով տեսել եմ թե ինչպես հայրիկը նվերը դրեց տոնածառի տակ:

Ասատրյան Նարեկ 6-1 դասարան

Ես չեմ հավատում, որ Ձմեռ պապ կա, որովհետև ամեն մի երեխայի մայրն նվերը դնում բարձի տակ:

Գոռ Խլոյան 6-2 դասարան

Եթե աշխարհում Ձմեռ պապ կա , ուրեմն`
Ինչու հենց նա չի բերում մեր նվերները, այլ մայրիկներն ու հայրիկները, կամ էլ`

  • Ինչու աշխարհում քանի հարյուրավոր Ձմեռ պապիկներ կան:
  • Ինչու Ձմեռ պապիկի մորուքը իսկական չէ”
  • Ինչու Ձմեռ պապիկը եղնիկներով և սահնակով չի գալիս, ես նրան երբեք այդպես չեմ տեսել,
  • Ինչու երեխաները հավատում են, բայց երբ մեծանում են, էլ չեն հավատում:

Էրիկ Հովհաննիսյան 6-2 դասարան