ՀՐԱՄԱՆ
23.12.2014թ.
- Հաստատում եմ 2014թ. դեկտեմբերի 27-ից 2015թ. հունվարի 7-ի կրթահամալիրի կրթական օբյեկտներում, ներառյալ նկուղային տարածքները (այսուհետ՝ Շենքեր), աշխատողների հերթապահության կարգը:
- Նշված օրերին շենքերը ջեռուցել՝ ապահովելով գազի նվազագույն ծախս և ջեռուցման համակարգի անվտանգությունը` նկատի ունենալով, որ ուսումնական պարապմունքներ և այլ միջոցառումներ շենքերում չեն լինելու: Պահակի (շենքի հերթապահի) առանձնացված սենյակը ջեռուցել էլեկտրական ջեռակով` ապահովելով այդ սենյակում 16-18 աստիճան: Հաստատել փոխտնօրեն Ռ. Սահակյանցի ներկայացրած աշխատողների հերթապահության կարգը (հավելված 1):
- Հաստատել ծաղիկների և ընտանի կենդանիների խնամքի ռեժիմն ըստ կրթական օբյեկտների (հավելված 2):
- Կրթահամալիրի մանկավարժական, վարչական աշխատողների և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատանքը վերսկսել 2015թ. հունվարի 8-ին ժամը, 10:00 մանկավարժական աշխատողների ձմեռային բաց դպրոցի աշխատակարգով:
- Հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց, դպրոցների և գրասենյակների ղեկավարներին:
- Ընդհանուր վերահսկողությունը իրականացնում է Ռ. Սահակյանցը: Դեկտեմբերի 27-ին ստուգում է հրամանի կատարման ապահովումը կրթական օբյեկտներում և արդյունքների մասին գրավոր տեղեկացնում կրթահամալիրի տնօրենին:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան