Լինել, թե չլինել «պարապող». դա է խնդիրը
Ղազազյան Արամ, 8.3 դաս.
Ես լիովին համամիտ եմ Մանեի հետ, քանի որ նրա ասածը շատ է համապատասխան մեր իրականությանը, որովհետև հենց մեր երկրում` Հայաստանում, երիտասարդության մեծամասնությունը կյանքը պատկերացնում է համակարգչային խաղերի, ուրախ ժամանցների, անիմաստ տոների տեսքով` չմտածելով հետագայի մասին: Չնայած, կարծում եմ, նրանք այնքան էլ մեղավոր չեն: Մեղավոր է մեր կրթական համակարգը, քանի որ ծրագրերը բարդ են և ոչ հասանելի շատերին:
Հատկապես 6-10-րդ դասարաներում ուսուցումը անհասկանալի լինելու պատճառով` շատ հաճախ հոգնածություն է առաջացնում շատերի մոտ: Ես կարծում եմ, որ մենք պետք է արտերկրների կրթական համակարգերից օրինակ վերցնենք. փոփոխություններ անենք ուսման ոլորտում, եթե պետք է` հեշտացնենք ծրագրերը, խաղերի տեսքով ներկայացնենք դասերը և այլն: Ինձ թվում է` միայն այսպես կարող է մեր երկիրը ուսման ոլորտում զարգացում ապրել:
Իմ կարծիքով, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը միակն է, որն ամեն ինչ անում է, որպեսզի ուսուցումը հետաքրքիր և հասանելի դառնա: