Տեղեկացնում ենք, որ վաղը` ապրիլի 1-ին, ժամը 10:30, Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի կունենա «Ազգային արժույթի պահպանման նպատակահարմարությունը ԵՏՄ շրջանակներում» թեմայով բանավեճը: Ցանկացողները կարող են մասնակցել և իրենց դիտարկումներով և հարցերով ներառվել բանավեճին:
Թեմայի շուրջ կբանավիճեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ»-ի սովորողները:
Դիրքերը կպաշտպանեն.
Միասնական արժույթ. Մերի Թելունց, Իխտիարյան Հովհաննես, Ռափյան Վլադիմիր, Դալլաքյան Հովհաննես (Ավագ դպրոց) , Կարինե Հովհաննիսյան (Եղվարդի ավագ դպրոց):
Ազգային արժույթ. Գասպարյան Դավիթ, Մարկոսյան Հրաչյա, Հարությունյան Գոռ, Մխոյան Անի և Մարտիրոսյան Վարդիթեր (ԵՊՏՔ):
Ժյուրիի կազմը կներկայացնի Կենտրոնական բանկը: