• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տոնական միջոցառում Երեւանում` նվիրված վրացերենի օրվան

Երեւանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը եւ Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան թ. 98 դպրոցը համատեղ իրականացնում են տոնական միջոցառում` «Վրացերենի տոն»` նվիրված վրաց լեզվի օրվան` ապրիլի 14-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կրթահամալիրից` միջոցառումները կտեւեն երկու օր` ապրիլի 13-14-ին:

Միջոցառմանը մասնակցելու համար պատվիրակություն կժամանի Վրաստանից: Տոնական միջոցառումների շարքը բազմազան է` ներկայացում Խամաճիկների թատրոնում, պարեր, վրացերենի տոն` Վրաստանի պարի համույթի, կրթահամալիրի համույթների ու վրացերենի խորացված ուսուցման 11-րդ դասարանցիների մասնակցությամբ եւ այլն: Տոնական օրը կեզրափակվի ճամփորդությամբ Էջմիածին, երեկոյան Երեւանում զբոսանքով եւ համերգով:

Տեղեկացնենք, որ Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան թ. 98 դպրոցի եւ Երեւանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի համագործակցությունը սկսվել է 2009-ին: Մարտի 23-27-ը հայկական կողմը կրթամշակութային ծրագրով հյուընկալվել է Թբիլիսիում: