«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիր
Հայ-վրացական հանրակրթական գործընկերություն
ՀՀ և Վրաստանի կրթության և գիտության նախարարների հավանությամբ իրականացվող «Վրաստան-Հայաստան հանրակրթական կամուրջներ» ծրագիրն սկսվել է Թբիլիսիի թ. 98 դպրոցի տնօրեն Գեորգի Մոմցելիձեի, ուսուցիչների և սովորողների կրթահամալիր այցելությունից: 2009թ. նոյեմբերի 19-ին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան թ. 98 դպրոցի տնօրեն Գեորգի Մոմցելիձեն գործընկերության համաձայնագիր են ստորագրել հանդիսավոր պայմաններում, Հայաստանում Վրաստանի դեսպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների ներկայությամբ:
Կրթահամալիրի նորարարական հանրակրթական ծրագրերի շրջանակում ավագ դպրոցում իրականացվում է վրացերենի խորացված ուսուցում, միջին դպրոցում` սովորողների ընտրությամբ վրացերենի լրացուցիչ ուսուցում, գործում է վրացախոսների ակումբ: Թբիլիսիի պետական համալսարանն ավարտած վրացերենի ուսուցիչը նաև mskh.am կայքի վրացերեն էջի, մանկավարժական «Դպիր» ամսագրի վրացերեն համարների խմբագրիրն է: Թբիլիսիի քաղաքապետարանը վրացերեն գրքեր է նվիրել կրթահամալիրին: Հաստատվել են գործընկերային կապեր 2 տասնյակի չափ դպրոցների, կրթական-մշակութային հաստատությունների հետ Թբիլիսիում, Ջավաքխում։ 2011թ. ապրիլի 14-ին կրթահամալիրում Վրացերենի պետական տոնի առիթով կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ստացել է Թբիլիսիի քաղաքապետարանի «Վրաստանի մշակութային դեսպան» շքանշանը: Թբիլիսիի թ. 98 դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեն պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրով։
Վրացական հանրակրթական հաստատությունների հետ իրականացվող ամենամյա նախագծեր
Մեր տոները՝ միասին
Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող ստուգատեսներին և ճամբարներին վրաստանցի դպրոցների խմբերի մասնակցություն՝
Կրթահամալիրի դպրոցների խմբերի մասնակցություն թբիլիսյան ամենամյա նախագծերի
Այլ նախագծեր