Էկոտուր 2015-ի հայտերը ստուգելու ընթացքում պատահում են նախագծեր, որոնք ուրախություն ու ժպիտ են առաջացնում: Արդեն իսկ միանշանակ է՝ Էկոտուրը տարիքային սահմանափակում չունի. սիրով մասնակցում են թե՛ մեծերը, թե՛ ամենափոքրերը: Այս անգամ կանդրադառնանք Նոր դպրոցի նախակրթարանի ամենափոքր մասնակիցների աշխատանքին: Շատ հետաքրքիր է, որ 4 տարեկան սովորողները կարողանում են իրականացնել, թեկուզ փոքրիկ, բայց կարևոր էկոլոգիական նախագիծ: Առաջարկում եմ ուղղակի դիտել ու հիանալ: