Ֆիլմն արդեն հասցրել է բազում հեղինակավոր կինոփառատոններում նվաճել բարձր հորիզոնականներ: Տեղեկացնում ենք, որ դիտմանը ներկա կլինի ռեժիսորը՝ Ջիվան Ավետիսյանը: Դիտումից հետո նախատեսվում է քննարկում, կարող եք ռեժիսորին ուղղել ձեր հարցերը:
Ֆիլմը պատմում է արցախյան մի գյուղի ու մարդկանց մասին, որոնց տուն է մտնում պատերազմը: Երեք տարբեր մարդկանց մեկ օրը ներկայացվում է ընդամենը 81 րոպեում: Ֆիլմը բաղկացած է երեք մասից: Առաջինում ներկայացված է ներդաշնակ ընտանիք, որը ստիպված է բաժանվել պատերազմի պատճառով: Երկրորդ մասում կենտոնական է դառնում կանացի կերպարը` Աստղիկը. մեկ քայլ մեկ օրում` խաղաղությունից պատերազմ, որի ընթացքում Աստղիկը կորցնում է հարազատներին, իր սերն ու իդեալը: Ֆիլմի երրորդ հատվածը նվիրված է 14-ամյա Թևանիկին, որ մասնակից է դառնում պատերազմական գործողությունների: Պատերազմի ժամանակ գեղեցիկի վրա ձեռք բարձրացնելու նրա անկարողության հետևանքով վայրկյանները որոշիչ են դառնում:
Ձեր մասնակցությամբ Դուք շնորհակալություն եք հայտնում ֆիլմի ողջ ստեղծագործական անձնակազմին կատարած կարևոր ու մնայուն գործի համար:
Տարիքային սահմանափակում՝ 12+
Հանդիպման ծրագիր
15:00 | «Արվեստանոց» նախագծի և «Մեկ կադր, մեկ հայացք» ուսումնական, այլընտրանքային կինո-ֆոտո փառատոնի մեկնարկ
15:10 - 16:30 | Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի դիտում
16:30 - 17:00 | Ֆիլմի քննարկում ռեժիսորի հետ
Նախագծի ղեկավար՝ Սերգեյ Ումրոյան:
Նախագիծն իրականացվում է «Արվեստի կառավարում» խմբի կողմից՝
Ջուլի Սիմոնյան
Արփի Սիմոնյան
Կարինե Կիրակոսյան
Բելլա Մարտիրոսյան
Տեսա-ձայնագրման պատասխանատու՝ Սեբաստացի TV, Կինո-ֆոտո ակումբ:
Տեխնիկական սպասարկման պատասխանատու՝ Կարեն Խաչատրյան և ընկերներ: