2015թ. հունիսի 10-12-ին Լոռու մարզի Այգեհատ գյուղում կրթահամալիրի միջին դպրոցի 5-7-րդ դասարանցիների համար ուսումնահայրենագիտական ճամբարի կազմակերպման նպատակով.
- հաստատում եմ մասնակիցների ցուցակը (հավելված 1).
- նախագծի ղեկավար եմ նշանակում Արևիկ Ներսիսյանին, օգնական՝ Վարդուհի Հայրյանին.
- հաստատում եմ նախագծի ծրագիրը (հավելված 2).
- նախագծի մասնակիցների մեկնումը 2015թ. հունիսի 10-ին, ժամը 9.00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից Երևան- Դսեղ-Սանահին-Այգեհատ երթուղով, վերադարձը՝ հունիսի 12-ին, ժամը՝ մինչև 19.30.
- մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Սպրինտեր 91 MM 991 պետհամարանիշի մեքենայով, վարորդ` Սենիքերիմ Բաղդասարյան (հեռ. 093 36 34 08).
- ճանապարհածախսը և սնունդը կազմակերպել ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Արևիկ Ներսիսյանի տանը.
- ճամփորդության մասնակից սովորողներին որպես մրցանակ տրամադրել 55.000 (հիսունհինգ հազար) դրամ կրթահամալիրի 2015թ. դրամական ծախսերի սոցիալական ֆոնդից.
- Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան