• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գեղարվեստի ավագ դպրոցի 10-12-րդ դասարաններ

Հաստատված է կրթահամալիրի խորհրդի ապրիլի 21-ի նիստում

2011-2012 ուստարի

Ուսումնական պլանների ընդհանուր պարզաբանումներ

  1. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
  2. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. Գեղարվեստի ավագ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
  3. 10-12-րդ դասարան ընդունվում են հիմնական կրթություն ունեցող համապատասխան դասարանների սովորողները, ում ծնողներն ընտրում են Ծրագիրը և սահմանված կարգով կնքում են պայմանագիր ուսումնառության մասին:
  4. Դասարանում ուսուցումը կազմակերպվում է էլեկտրոնային գրատախտակով կամ էլեկտրոնային գրիչներով:
  5. Հանրակրթական դասարանում սովորողների խտությունը 20-25 է: Խորացված ուսուցման դասընթացները կազմակերպվում են 12-15 հոգիանոց խմբերով:
  6. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերում փոփոխությունները ուսուցողական ծրագրի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
  7. Սովորողի առաջադիմությունը, ուսումնական արդյունքները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում: 
  8. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով: Դրանով որոշված ճամբարների, ուսումնական ստուգատեսների, Հանրակրթական Դիջիտեքի, մեդիաօլիմպիադաների, ծեսերի և տոների սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
  9. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունները, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները կազմակերպելուն:
  10. Ուսումնական օրը սկսվում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Պարապմունքի կազմակերպումը սովորողների և դասավանդողների ուսումնական-հասարակական նախագիծն է:
  11. Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Սովորողը տանն ունի համացանցին միացած համակարգիչ: Ծրագիրը դպրոցում ապահովում է համացանցից, համակարգչից, էլեկտրոնային գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից անարգել և անընդհատ օգտվելու հնարավորություն: Ուսումնական առաջադրանքները և դրանց պատասխանները ներկայացվում են նաև էլեկտրոնային եղանակով:
  12. Սովորողը և դասավանդողը կրթահամալիրի գրադրարանի, այդ թվում` մեդիանյութերի և միջոցների բաժանորդն է: Գրադարանը սովորողին և ուսուցչին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում է անհրաժեշտ ուսումնական տպագիր և էլեկտրոնային նյութերով, միջոցներով:
  13. Կրթահամալիրի կայքին հետևելը և կայքի աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
  14. Դասաժամերի բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
  15. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են:
  16. Սովորողները սահմանված կարգով մասնակցում են շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:
  17. Սովորողները սահմանված կարգով մասնակցում են պարտադիր ինքնասպասարկմանը` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:
  18. «Մաթեմատիկա և ինֆորմատիկա» ուսումնական բնագավառը ներկայացվում է ինտեգրված դասընթացի տեսքով:
  19.  «Բնագիտություն, էկոլոգիա» առարկայի դասընթացը կազմված է առանձին բովանդակային մոդուլներից, կազմակերպվում է գործնական աշխատանքով, ՏՀՏ օգտագործմամբ:
  20. «Հասարակագիտություն» առարկան կազմված է գեղագիտություն, կրոն, բարոյագիտություն, հոգեբանություն, տնտեսագիտություն, իրավագիտություն, քաղաքագիտություն, փիլիսոփայություն դասընթացներից:
  21. «Մեդիատեխնոլոգիաներ» առարկան կազմված է «Թվային միջոցների շահագործում», «MS Office», «Մեդիագրադարան», «Լուսանկարչություն», «Ձայնագրություն», «Լրագրություն» դասընթացներից և ուղղված է թվային տեխնիկական միջոցների և դրանց սպասարկող համակարգչային ծրագրերի յուրացմանը: Կազմակերպվում է գործնական աշխատանքի ձևով, փոքրաքանակ խմբերով:
  22.  «Ֆիզիկական  կրթություն,  ՆԶՊ  և  անվտանգ  կենսագործունեություն» առարկան  կազմված է սովորողի ընտրած մարզաձևի թիմային պարապմունքներից, «Առաջին բուժօգնություն», «Առողջ ապրելակերպ», «Քաղաքացիական պաշտպանություն», «Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ», «Դաշտային կյանք»դասընթացներից:
  23. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է Ծրագրի ղեկավարի, ուսումնական կենտրոնների ղեկավարների կիսամյակային, դասավանդողների և սովորողների ամսական և կիսամյակային սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում:
  24. Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Գնահատման հիմքում դրվում են սովորողի  անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն), ամսական հաշվետվությունները: Կարող են գործել դասընթացի ծրագրով նախատեսված գնահատման այլ ձևեր: Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով: Առանձին առարկաներից և դասընթացներից սովորողի ուսումնառության արդյունքները սահմանված կարգի համաձայն ստուգվում և գնահատվում են կրթահամալիրի քննական կենտրոնի կողմից` դրանց ծրագրերով նախատեսված բովանդակությամբ:
  25. Ուսումնառության արդյունքում սովորողի ստեղծած մեդիանյութերը սահմանված կարգով տեղադրվում են կրթահամալիրի կայքում, ընդգրկվում ժողովածուներում, հրատարակվում առանձին, պահվում գրադարանում:
  26. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում:
  27. 12-րդ դասարանի վերջում սովորողները հանձնում են միասնական և ավարտական քննություններ` ԿԳ նախարարության սահմանած կարգով:
  28. Լրացուցիչ կրթության դասընթացների` օտար լեզվի (անգլերեն, վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն), մաթեմատիկայի, տեխնիկական ստեղծագործության, ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, էկոլոգիայի, կինո-ֆոտոգործի, համակարգչային գրաֆիկայի, համակարգչային կիրառական ծրագրերի, էլեկտրոնային գրատախտակի, դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, կերպարվեստի, քանդակի, խեցեգործության, կարուձևի, կարպետ-գոբելենի, փայտամշակում-մետաղամշակման, ծաղիկների և բույսերի մշակում-ձևավորման, խոհարարության, շախմատի, մարզաձևի (լող,ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, սեղանի թենիս, գեղարվեստական մարմնամարզություն, թեթև ատլետիկա), պարի և այլ դասընթացների կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված:

Կերպարվեստի և համակարգչային գրաֆիկայի խորացված ուսուցում

 Ուսումնական առարկաներ և դասընթացներ

X

XI

XII

Հայոց  լեզու

2

2

2

Գրականություն

2

2

2

Օտար  լեզու

3

3

3

Մաթեմատիկա և ինֆորմատիկա

3

3

3

Մեդիատեխնոլոգիաներ

1

1

1

Բնագիտություն, էկոլոգիա

3

2

1

Աշխարհագրություն

1

-

-

Հասարակագիտություն

2

2

2

Պատմություն

2

2

-

Ֆիզիկական  կրթություն,  ՆԶՊ  և  անվտանգ  կենսագործունեություն

4

4

3

Համակարգչային  գրաֆիկա

1

1

1

Գծանկար

3

4

4

Գունանկար

3

4

4

Կոմպոզիցիա

3

3

4

Արվեստի պատմություն

-

-

2

Քանդակ

1

1

2

Ընդամենը

34

34

34

Լրացուցիչ  կրթություն

3

3

3

Նախագծման, մոդելավորման և դիզայնի խորացված ուսուցում

 Ուսումնական առարկաներ և դասընթացներ

X

XI

XII

Հայոց  լեզու

2

2

2

Գրականություն

2

2

2

Օտար  լեզու

3

3

3

Մաթեմատիկա և ինֆորմատիկա

3

3

3

Մեդիատեխնոլոգիաներ

1

1

1

Բնագիտություն, էկոլոգիա

3

2

1

Աշխարհագրություն

1

-

-

Հասարակագիտություն

2

2

2

Պատմություն

2

2

-

Ֆիզիկական  կրթություն,  ՆԶՊ  և  անվտանգ  կենսագործունեություն

4

4

3

Համակարգչային  գրաֆիկա

1

2

2

Գծանկար

3

3

3

Գունանկար

3

3

3

Գծագրություն, նախագծում

3

3

4

Արվեստի պատմություն

-

-

2

Քանդակ

1

1

2

Մասնագիտական փորձառություն

-

1

1

Ընդամենը

34

34

34

Լրացուցիչ  կրթություն

3

3

3

Կինոֆոտոյի  խորացված ուսուցում

 Ուսումնական առարկաներ և դասընթացներ

X

XI

XII

Հայոց  լեզու

2

2

2

Գրականություն

2

2

2

Օտար  լեզու

3

3

3

Մաթեմատիկա և ինֆորմատիկա

3

3

3

Բնագիտություն, էկոլոգիա

3

2

1

Աշխարհագրություն

1

-

-

Հասարակագիտություն

2

2

2

Պատմություն

2

2

-

Ֆիզիկական  կրթություն,  ՆԶՊ  և  անվտանգ  կենսագործունեություն

4

4

3

Լուսանկարչություն

3

3

4

Համակարգչային  գրաֆիկական  ծրագրեր

3

3

3

Կինոնկարչություն

3

3

4

Լուսանկարչական սարքավորումներ

1

2

2

Մեդիալրագրություն

2

2

2

Արվեստի պատմություն

-

-

2

Մասնագիտական փորձառություն

-

1

1

Ընդամենը

34

34

34

Լրացուցիչ  կրթություն

3

3

3

Դերասանի վարպետության խորացված ուսուցում

 Ուսումնական առարկաներ և դասընթացներ

X

XI

XII

Հայոց  լեզու

2

2

2

Գրականություն

2

2

2

Օտար  լեզու

3

3

3

Մաթեմատիկա և ինֆորմատիկա

3

3

3

Մեդիատեխնոլոգիաներ

2

2

2

Բնագիտություն, էկոլոգիա

3

2

2

Աշխարհագրություն

1

-

-

Հասարակագիտություն

2

2

2

Պատմություն

2

2

-

Ֆիզիկական  կրթություն,  ՆԶՊ  և  անվտանգ  կենսագործունեություն

4

4

3

Դրամատուրգիա 

2

2

3

Բեմականխոսք

2

2

2

Դերասանի վարպետություն

3

3

3

Բեմադրական գործ 

-

2

2

Երգ,  պար

3

2

2

Արվեստի պատմություն

-

-

2

Մասնագիտական փորձառություն

-

1

1

Ընդամենը

34

34

34

Լրացուցիչ  կրթություն

3

3

3

 

Երաժշտության և պարի խորացված ուսուցում

 Ուսումնական առարկաներ և դասընթացներ

X

XI

XII

Հայոց  լեզու

2

2

2

Գրականություն

2

2

2

Օտար  լեզու

3

3

3

Մաթեմատիկա և ինֆորմատիկա

3

3

3

Մեդիատեխնոլոգիաներ

2

2

3

Բնագիտություն, էկոլոգիա

3

2

1

Աշխարհագրություն

1

-

-

Հասարակագիտություն

2

2

2

Պատմություն

2

2

-

Ֆիզիկական  կրթություն,  ՆԶՊ  և  անվտանգ  կենսագործունեություն

4

4

3

Երաժշտության ունկնդրում

2

2

3

Երգչախումբ

2

2

3

Պար

3

5

5

Սոլֆեջիո

3

3

2

Արվեստի պատմություն

-

-

2

Ընդամենը

34

34

34

Լրացուցիչ  կրթություն

3

3

3