Այսօր մեկնարկեց «Նաիրի»համընկերության կողմից կազմակերպված ռադիոէլեկտրոնիկայի, ֆիզիկայի և մեխանիկայի ամառային ճամբարը: Ճամբարին մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 50 դպրոցականներ Երևանից և հարակից քաղաքներից, ովքեր հետաքրքված են ռոբոտաշինությամբ, ռադիոէլեկտրոնիկայով, ծրագրավորմամբ: Կրթահամալիրից 7 սովորող նույնպես կմասնակցի ճամբարին: Մինչև սեպտեմբեր ճամբարականները շաբաթական երկու օր՝ 2-3 ժամ տևողությամբ, կմասնակցեն ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի և մեխանիկայի անհատական և խմբային պարապմունքներին: Ինչպես կազմակերպիչները ներկայացրին, պարապմունքները հիմնականում կլինեն գործնական բնույթի և ճամբարի ավարտին մասնակիցները արդեն իսկ կկարողանան պատրաստել անլար ռադիոհաղորդակցման սարքեր:
Դե ինչ, հաջողություն բոլոր ճամբարականներին և սպասենք մեր սովորողների աշխատանքներին...