Նոր Օրլեանի Լուիզիանա նահանգում տեղի ունեցավ խեցգետին ուտելու մրցույթ: Հաղթող ճանաչվեց 43-ամյա ամերիկացի Սոնյա Տոմասը, ով հայտնի է նմանօրինակ տարբեր մրցույթներում ձեռք բերած նվաճումներով: Մրցախաղի ընթացքում Տոմասը և իր հակառակորդներից մեկը` նորեկ Էդրիան Մորգանը, ցույց տվեցին միանման արդյունք (նրանցից յուրաքանչյուրը տասը րոպեում կերավ 1,5 կգ խեցգետին): Սակայն լրացուցիչ հերթամարտում փորձառու մրցակցուհին հաղթեց Մորգանին: Նորեկը գրավեց երկրորդ տեղը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Ահարոն Բուրգոն: Սոնյա Տոմասը, որի մականունը Սև որբևայրի է, կանոնավոր կերպով մասնակցում է տարբեր կերակուրների` տապակած հավի թևերի, ծովախեցգետնի, նրբերշիկի, կակղամորթների` արագ և շատ ուտելու համար հայտարարված մրցույթներին: Նա ռեկորդների տիրուհի է համարվում եփած ձու ( 65 հատ 6 րոպե 40 վայրկյանում), ծովախեցգետնային կոտլետ ( 46 հատ 10 րոպեում), պնդաճակատ (44 հատ12 րոպեում) ուտելու համար: