«Ուսումնական ամառ» նախագծով կազմակերպվում է ընտանեկան երկրորդ բաց ֆլեշմոբը մաթեմատիկայից, երբ ցանկություն ունեցող բոլոր ընտանիքներում նույն օրը նույն ժամին զբաղված են մաթեմատիկայից խնդիր լուծելով: Ցանկացողները կարող են հավաքվել ընտանիքներով: Ինչպես առաջին, այնպես և երկրորդ ֆլեշմոբում հաջող հանդես եկած սովորողները հրավիրվում են մասնակցելու 2015թ. հուլիսի 13-24-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվող «Մաթեմատիկա-շախմատ-լող» ճամբարին:
- Երկրորդ ֆլեշմոբը կազմակերպվում է 2015թ. հուլիսի 7-ին:
- Առաջադրանքները նախատեսված են 6-12 տարեկան սովորողների և նրանց ավագ քույր-եղբայրների համար: Ծնողները կարող են իրենց երեխաների հետ աշխատել:
- Ֆլեշմոբի մասին տեղեկատվությունը տեղադրվում է կրթահամալիրի կայքում և դպրոցների ենթակայքերում, «Ուսումնական ամառ» բլոգում, սոցիալական այլ ցանցերում:
- Առաջադրանքները կրթահամալիրի կայքում, և դպրոցների ենթակայքերում տեղադրվում են հուլիսի 7-ին՝ ժամը 20.00:
- Ընտանիքները պատասխաններն ուղարկում են matflesh@mskh.am էլեկտրոնային հասցեով, մինչև հուլիսի 7-ը՝ ժամը 21.00, նշելով առաջադրանքը կատարող սովորողի անունը, ազգանունը, դպրոցը, դասարանը (ոչ դպրոցահասակների համար վերջին երկու տվյալը չի լրացվում):