Վաղը` հուլիսի 16-ին ժամը 11:00 քոլեջում տեղի կունենա մասնագիտական կրթության դիպլոմների հանձնման արարողությունը:
Ծրագրում.
Դիպլոմների հանձնում
Երգ-ողջույնով ներկայանում է Մարիամ Միրզոյանը
Հանդիսավոր ռիթմիկ ծափեր
Միասնական պար
Հյուրասիրություն
Ընդհանուր հաշվետվություն․
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ, արհեստների ուսումնական կենտրոնը 2014-2015 ուս.տարում ավարտել է 122 սովորող և պետական նմուշի դիպլոմ է ստացել 99 սովորող, որոնցից 41-ը միջին մասնագիտական և 58-ը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հիմքով։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ, արհեստների ուսումնական կենտրոնի 2014-2015 ուս.տարվա շրջանավարտները` ըստ մասնագիտությունների.
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն
Համակարգիչների շահագործում– 4 շրջանավարտ (որակավորումը՝ համակարգիչների օպերատոր)
Հասարակական սնունդ– 4 շրջանավարտ (որակավորումը՝ խոհարար)
Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում– 5 շրջանավարտ (որակավորումը՝ դիմահարդար, վարսահարդար)
Զարդակիրառական արվեստ– 8 շրջանավարտ (որակավորումը՝ ոսկերիչ)
Նախնական մասնագիտական (արհեստագործական) մեկամյա կրթություն
Պարտեզապուրակային շինարարություն– 17 շրջանավարտ (որակավորումը՝ կանաչապատող ծաղկաբույծ)
Կարի արտադրության տեխնոլոգիա– 20 շրջանավարտ (որակավորումը՝ դերձակ)
Միջին մասնագիտական կրթություն
Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ– 9 շրջանավարտ (որակավորումը՝ նկարիչ-ձևավորող)
Նախադպրոցական կրթություն – 23 շրջանավարտ (որակավորումը՝ նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակ)
Ֆիզիկական կուլտուրա և սպորտ – 4 շրջանավարտ (որակավորումը՝ մարզիչ)
Երաժշտական կրթություն – 2 շրջանավարտ (որակավորումը՝ երգի և երաժշտության մասնագետ)
Գրադարանային գործ – 3 շրջանավարտ (որակավորումը՝ գրադարանավար)