Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում կազմակերպվող մարզա-արշավախմբային ճամբարին մասնակցում են կրթահամալիրի սովորողները: Այդ նպատակով.
- հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
- ճամբարի ղեկավար նշանակել Գնել Հարությունյանին և Ալինա Թումասյանին.
- հաստատել Գնել Հարությունյանի ներկայացրած ծրագիրը (հավելված 2).
- մասնակիցների մեկնումը՝ հուլիսի 25-ին, ժամը՝ 10:00, Ս. Երրորդության եկեղեցու մոտից, վերադարձը՝ հուլիսի 31-ին.
- մասնակիցների տեղափոխումը կազմակերպել սովորողների միջոցներով կրթահամալիրի ԿՎԶ 604 ՍՏ 65 մակնիշի մեքենայով, վարորդ` Ռաֆիկ Արզումանյան (հեռ. 095 96 20 07).
- Գնել Հարությունյանի հայտով ճամբարականներին հատկացնել թվային ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ, նոթբուք աստղադիտակ, վրաններ, քնապարկեր.
- ճամբարի պատասխանատուի միջոցով հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան