Ովքե՞ր են նրանք` մեր ազգակից համշենահայերը: Ինչպե՞ս են հենց իրենք սահմանում համշենական ինքնությունը: Ի՞նչ խնդիրների են հանդիպում և ի՞նչ լուծումներ են առաջարկում դրանց լուծման համար: Ինչպե՞ս փրկել հայոց լեզվի Համշենի բարբառը անհետանալու վտանգից: Ի՞նչ գործունեություն է ծավալում նորաստեղծ համշենական «Հատիկ» միությունը: Արդյոք համշենցիները շփումներ և կապեր ունե՞ն աշխարհի հայության և այլ վայրերում բնակվող համշենահայերի հետ:
Այս հարցերի պատասխանները գտնելու համար որոշեցինք ուղևորվել պատմական Հայաստանի համշենահայերով բնակեցված Արդվին նահանգի Խոպա գավառն ու քաղաքը և հարցազրույցների ու սովորական զրույցների միջոցով ուսումնասիրել, ծանոթանալ և ներկայացնել այստեղ ապրող իսլամացած համշենահայերի ինքնության սեփական ընկալումը և համշենական մշակույթը: Եվ, ինչու չէ, տեսնել ու հիանալ հեքիաթային Համշենով: