Հոկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հյուրընկալում է «Իրան-Հայաստան բարեկամության միության» պատվիրակությանը: Միությունը պետական, քաղաքական և շահադիտական նպատակներ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է երկու հարևան ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման նպատակով: Միությունը երկկողմ ծրագրեր է իրականացնում հասարակական, տնտեսական, մարզական ու մշակությանին ոլորտներում: Հասարակական կազմակերպության պատվիրակության այցը լավ հնարավորություն է կրթահամալիրի սովորողների ու աշխատակիցների համար սերտացնել կապերը մեր դարավոր հարևանի հետ, կազմակերպել և իրականացնել տարբեր կրթական, ճանաչողական և մշակութային նախագծեր:
Ընդունելության ծրագրում
Հանդիպման ֆոտո՝ Մարինա Մկրտչյան և ընկերներ
Լուսաբանումներ
Լուսանկարում՝ Մուհամմադ Ռեզա Դամավանդի-Իրան-Հայաստան բարեկամության միության գործադիր տնօրեն/Թեհրան