Իրան - Հայաստան բարեկամության միության գործադիր տնօրեն Ռեզա Մուհամմադ Դամավանդին Միության երկու ներկայացուցիչների հետ կրթահամալիր այցելեց հոկտեմբերի 12-ին: Այցելության նպատակն է կրթական կապերով ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր ժողովուրդների միջև: Հանդիպման սկզբում տիար Բլեյանը հյուրերին ցույց տվեց Մայր դպրոցը, որից հետո կլոր սեղան քննարկում կազմակերպվեց Տիգրան Հայրապետյան գրադարանի ընթերցասրահում: Տիար Բլեյանը իր պատրաստակամությունը հայտնեց իրականացնելու հայ-իրանական միջազգային կրթական նախագծեր: Իր հերթին Ռեզա Մուհամմադ Դամավանդին ասաց, որ իրենք պատրաստվում են այդպիսի մի միջազգային նախագիծ առաջարկել, որը կօգնի մեր երկու հարևան երկրների դպրոցահասակ երեխաներին ավելի լավ ճանաչելու իրար:
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի