Թամար Չխեիձե
Թբիլիսիի 37-րդ դպրոցի դասավանդող
Ես ուրախ եմ ու երջանիկ, որ այսօր մեր պատվիրակութունը հյուրընկալվում է մեր բարեկամ, մեր ժողովրդի համար սրտացավ և շատ ջերմ հայ ժողովրդի մոտ: Առաջին անգամ եմ Երևանում, հիացած եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրով: Ես կարտահայտվեմ բարձրաձայն, որ այս կրթահամալիրը նրբաճաշակ մակարդակի, բարձր ներքին կուլտուրայի և բարձր գաղափարներով մարդկանց մի խումբ է, որտեղ շատ փոքր տարիքից երեխաների մոտ սերմանում են մարդկային բարձր արժեքներ: Հպարտ եմ , որ մեր՝ Թբիլիսիի 37-րդ դպրոցը այսպիսի բարեկամ է ձեռք բերել: Շնորհակալ ենք պարոն Աշոտ, որ այսպիսի ջերմություն և սեր ցուցաբերեցիք: Տիկին Ռինա դուք հանդիսանում եք, երկու երկրների բարեկամության կամուրջ , որը երբեք չի մոռացվի երկու բարեկամական ժողովուրդների կողմից…Շնորհակալ ենք և ասում ենք մինչ նոր հանդիպում, այլ թե ոչ ցտեսություն: