9:00-ից՝ Ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում. միայն նախագծերով ուսուցման շաբաթվա մեկնարկը
Ուսումնական նախագծերի իրականացում կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում.
Ուսումնական ճամփորդություններ
Հայրենագիտական, կրթական փոխանակման նախագծեր
- ուսումնական-հայրենագիտական գարնանային ճամբար Լոռիում
- ռազմա-մարզական ճամբար Սևանում
13:00 - 15:00` բացօթյա հանդիպում-համերգ Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի ուսանողների և դասախոսների հետ
15:15` «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունք
Նախագծերի ուղղությունները.
- Տեխնոլոգիական ստուգատեսի՝ ընթացող նախագծեր և նոր նախագծերի մեկնարկ՝
– ներքին ու արտաքին միջավայրի բարելավման, ձևավորման, բարեկարգման նախագծեր,
– պարտիզապուրակային, թաղարային, «Կրթական պարտեզ», «Պատշգամբը պարտեզ» նախագծեր,
– կրտսեր դպրոցներում հեծանվային ակումբների ստեղծման, պարապմունքների անվտանգ անցկացման նախապատրաստում,
– լողափերի որոշման, ձևավորման նախապատրաստման նախագծեր…
- Սուրբ Հարության տոնի-ծեսի նախապատրաստական աշխատանք՝ ընտանեկան և մարտի 27-ին Սուրբ Երրորդության բակում միասնական տոնը նշելու համար
- ապրիլյոթյան տոնախմբության նախապատրաստության համերգային նախագծեր
- «Կարդում ենք» ստուգատեսի համերգային ներկայացումներ կրթահամալիրում, արտագնա և մեդիատիրույթում
- ռազմա-մարզական խաղերի նախապատրաստում
- կրթահամալիրային շախմատային խաղեր
- ուսումնա-հայրենագիտական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, կրթական փոխանակումներ
- ակումբային, այդ թվում՝ մարզական, նախագծեր
- սովորողի ընտրությամբ գործունեության նախագծեր
- ուսումնական այլ նախագծեր
- «Ցտեսություն» նախագծի աշխատանքներ
- մարտի 25-ի մեդաուրբաթ համերգի նախապատրաստում
Լուսանկարը` Արմինե Թոփչյանի