Այսօր 10-րդ դասարանի ընդունելության համար հանդիպել ենք Աբովյանի համար 6 դպրոցում սովորող Տիգրանի մայրիկի ( հեռ. 093262586) և տատիկի հետ։
Նրանց հետաքրքրում էր միջավայրը, սովորողների մտածելակերպը ներառողականությունը, քանի որ Տիգրանը ներկայիս դասարանում ունի շփման խնդիր, հասկացված չէ ընկերների կողմից։
Ծնողներին մանրամասն ներկայացրեցի ուսումնական պլանը, պատասխանեցի նրանց հարցերին։
Լուսինե Սարգսյանի հետ շրջեցին դպրոցում, զրուցեցին։
Մոտ մեկ ժամ եղան կրթահամալիրում,ծանոթացան։ Ասացին, որ հայրիկի հետ կգան քննությունների ավարտից հետո։