• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մեր Ատլանտիդան» ֆիլմի դիտում-քննարկում ռեժիսոր Արթուր Սուքիասյանի հետ

Արթուր Սուքիասյանը ծնվել է Գյումրիում։ Սովորել է Ոսկե ծիրան ՄԿՓ-ի կինոդպրոցում, մասնակցել տարբեր հեղինակավոր կինովարպետների վարպետության դասերին։ Աշխատել է Բարս Մեդիա վավերագրական ֆիլմերի ստուդիայում որպես պրոդյուսեր։ 2010-ին Գյումրիում և Կարսում նրա նկարահանած «Աղավնիների վարպետը» կարճամետրաժ էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Ստամբուլի 30-րդ ՄԿՓ-ում, ապա նաև Ոսկե ծիրան կինոփառատոնում, այնուհետ ցուցադրվեց Նյու-Յորքում, Ֆրանսիայում և Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանում։ 2011թ-ից մինչ օրս Արթուր Սուքիասյանն աշխատում է որպես անկախ վավերագրող ռեժիսոր։
«Մեր Ատլանտիդան» վավերագրական կինոնկար է Պոլսի հայկական ճամբարի մասին, որը կառուցվել էր որբերի կողմից 1960-ական թվականներին, ապա խլվել թուրքական իշխանությունների կողմից: Սա ճամփորդություն է ճամբարի անցյալի և ներկայի միջև, որը ցույց է տալիս, թե ինչպես երեք տասնամյակ անց ճամբարի սաները փորձում են չկորցնել դրա մասին իրենց հիշողությունները: Երբ ֆիլմում ներկայացվում են գլխավոր հերոսի անձնական պատմությունները և հուշերը ճամբարի մասին, մեկ այլ՝ ավելի մեծ պատմություն է սկսում բացահայտվել: Ֆիլմը, որը ռեժիսորի դեբյուտային լիամետրաժ կիոնկարն է, մասնակցել է տարբեր միջազգային կինոփռատոնների և 2015-ին Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում արժանացել է հանդիսատեսի համակրանք և լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակներին։

 

Մեկ կադր, մեկ հայացք. ուսումնական կինո-ֆոտո փառատոնի առաջին հանդիպում
Օրը՝ հունիսի 13
Ժամը՝ 14:00
Վայրը՝ Գեղարվեստի կենտրոնի ցուցասրահ