• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչպես է անցնում ամառային ճամբարը Միջին դպրոցում

Նկարագրություն: 
Ամառային ճամբարին մասնակցում են 14 ճամբարական, որոնցից 5-ը այլ դպրոցներից են և մեր նոր սովորողները։ Ապրում ենք համերաշխ, ուրախ և առօրիայով լեցուն։ Մեր սովորողները ոգևորված են Իզրայելից եկած մեր նոր սեբաստացիներով։ Ճամբարականները ուրախ են իրենց օրով՝ լողով, հեծանվասպորտով, պարով, երգով, հրաձգությամբ, խեցեգործությամբ, թենիսով, ֆուտբոլով, գրադարանային ժամանցով, միջավայրի խնամքով, արտմիջավայրով, թութ ուտելով, խոհարարությամբ և այսպես շարունակ։