Այսօր Իզմիրի տիեզերական ճամբար մեկնող խմբի հերթական պարապունքն էր: Առաջին անգամ բոլորս իրար հանդիպեցինք դպրոցում ու ծանոթացանք: Սկզբում մասնակցեցինք ճամբարային առավոտյան ընդհանուր պարապունքին վրաց հյուրերի հետ: Իսկ հետո գնացինք հեծանիվ քշելու: Երբ եկավ մեր լողի ժամը անձրևն էլ ոգևորվեց ու այնքան ուժեղ սկսեց գալ, որ լողի չգնացինք: Ստիպված մնացինք դպրոցում, այնքան մինչև անձրևը կտրվեց ու այսօրվա լողի պարապմունքը տեղափոխեցինք վաղվան: Անհամբեր սպասում եմ վաղվան:
Մարիա Բաբայան