Հերթապահի օրագիրն այսօր կլրացնեմ ես՝ Գայանե Միրաքյանս: Գիմնաստիկայի մրցումների կապակցությամբ դպրոցն այսօր, ինչպես միշտ, աշխույժ է:
Շարունակվում են միջին և ավագ դպրոցների պայմանագրերի կնքումները: Ավագ դպրոցում առավոտյան մի պայմանագիր արդեն կնքված է, մյուս երկուսն ավելի ուշ կնքվեցին: Ժամը 11:30-ին 132 դպրոցից մի տղա՝ Հայկը, ընտանիքի հետ միջին դպրոց շրջայցի էր եկել՝ դպրոց ընդունվելու նպատակով:
Ժամը 16:00-ին Անուշ և Տիգրան Վաղարշակյանները եկել էին` դպրոցի սպորտաձևերին ծանոթանալու: Ծանոթացրեցի սպորտաձևերի և սպորտդահլիճների հետ: