Քոլեջի աշխատանքային ջոկատը այսօր այցելեց բայդարկա-կանոե-ակադեմիական թիավարության մարզադպրոց: Մեզ հետ էր տիար Բլեյանը: Նա առաջնորդում էր՝ ցույց տալով ճանապարհային տեղանքները, բացատրելով, պատմելով պատմություններ դրանց մասին: Հետաքրքիր էին ամերիկյան դեսպանատանը հարող լանջերը, որոնք խնամված էին, մաքուր ու կոկիկ: Տիար Բլեյանը մեզ ցույց էր տալիս դրանք՝ ասելով, որ մեր աշխատանքի արդյունքում պետք է ունենանք նման գոտիներ: Քիչ անց արդեն Երևանյան լճի մարզագպրոցում էինք, ուր մեզ սպասում էին: Մարզիչները ներկայացրին մարզադպրոցը, տեսանք նավակները, լողացինք, զովացանք ու վերադարձանք:
Վահան Խալաթյան, աշխատանքային ջոկատ