5.օգոստոսի, 2016թ.
Առավոտյան ժամը ինն է: Կրթահամալիրում անսովոր լռություն է: Միայն տնտեսուհիներն են զբաղված իրենց գործով:
Սակայն այս լռությունը շուտով խախտվեց.
9:30- մոտենում է վեցերերոդ դասարանցի Կոմարսկայա Ալեքսանդրիայի մայրը, ով ուզում է իր երեխային Դավթաշենի Արվեստի դպրոցից տեղափոխել մեր կրթահամալիր: Պայմանների հետ ծանոթանալուց հետո, հարցերի սպառիչ պատասխանները լսելուց հետո, նա հաստատ որոշեց երկուշաբթի գալ և պայմանագիր կնքել միջին դպրոցում:
10:00-ից ավազի վոլեյբոլի հրապարակից մարմարյա սրահը լցվեց ճամբարականներով, ովքեր երգեցին, պարեցին, թռչկոտեցին, հետո էլ գնացին մարմնամարզության սրահ` մարզվելու:
Գրադարանում էլ էր եռուզեռ:
Հարությունյան Անահիտը ներկայացրել է անձնական փաստաթղթերը 10-րդ դասարան ընդունվելու համար:
Փարաքարից Խաչատրյան Մարիամի ծնողին երեխայի հետ ուղարկեցի Դպրոց-պարտեզ` առաջին դասարան ընդունվելու համար:
Այվազյան Լաուրային, երիտասարդ տատիկին, ուղեկցեցի քոլեջ, որտեղ նա նախադպրոցական բաժին ընդունվելու համար դիմում տվեց:
Հետո մոտեցավ մի ամբողջ ընտանիք` իր չորս մանկահասակ երեխաներով: Նրանց էլ Սարգիսը ուղեկցեց Նոր դպրոց:
Մոռացա ասել, որ ամբողջ օրը ինձ հետ միասին հերթապահեց նաև միջին դպրոցի սովորող Սարգիս Սուքիասյանը:
Թվացյալ լռությունը վաղուց խախվել էր...