Այսուհետ անգլերենի ֆլեշմոբը լինելու է ամենամսյա: Առաջադրանքները լինելու են 4 տարիքային խմբերի համար՝ 1-3, 4-5, 6-8 և 9-12-րդ դասարանների սովորողների համար: Անգլերենի ֆլեշմոբի նպատակն է սովորողների մոտ հետաքրքրություն ձևավորել և զարգացնել հատկապես լեզվի հաղորդակցական կարողությունները: Այդ կարողությունները զարգացվելու են ֆլեշմոբային թեթև և ուրախ ոգով: Առաջադրանքների բարդությունն այնպիսին է լինելու, որ սովորողները կարողանան դրանք կատարել 15-20 րոպեում՝ չծանրաբեռնելով ամենօրյա ուսումնական աշխատանքները: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Կհանդիպենք սեպտեմբերի 27-ին: