• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քայլենք անվտանգ ու մաքուր տարածքներով

Սուրհանդակ կրթահամալիրի տնօրենի բլոգից

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, Երևանի քաղաքապետարանը և ոստիկանությունը մեր դիմումների համաձայն զբաղվում են Բաբաջանյան պողոտայի վերգետնյա անցումի, Բախշյան այգու անվտանգ երթևեկության խնդրով։ Սա միայն կրթահամալիր հարց չէ. այն վերաբերում է Բ-1, Բ-4 թաղամասերի բնակիչներին, «Սուրբ Մարիամ Աստվածածին» հիվանդանոցին, Բ-4 թաղամասում գործող պետական-ոչ պետական հաստատություններին, միով բանիվ` անորոշ թվով երևանցիների։

Ես վճռական եմ, որ մինչև «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնը ունենանք վերգտնյայով, այգով մինչև Դպրոց-պարտեզ ու Ագարակ  անվտանգ ու մաքուր հատված։ Այս մոտեցումը կգործի մեր կրթահամալիրի մետաքսի ճանապահով մեկ, ինչը մենք ակնառու կցուցադրենք մեր տոնի օրերին։

Թափառող անտեր շներ չեն կարող լինել Երևանում, մասնավորապես Հարավարևմտյան զանգվածում, մասնավորապես կրթահամալիրի Բանգլադեշում, միջդպրոցական անցումներում։ Սրա իրագործողը քաղաքապետարանն է` իր Մալաթիա-Սեբաստիա վարչակազմով և այլ ծառայություններով։  Մենք պահանջատեր ենք և հետևողական կլինենք իրագործման համար։ Եթե այլ անելիք ունենք, թող քաղաքային մարմինները հուշեն մեզ։

Նոյեմբերի 1-ի վարչական խորհրդի նիստում դրված է հարց` «կրթական օբյեկտների տարածքում եղած վայրենացած-անտեր շների մասին դպրոցների ղեկավարների գրավոր հաղորդումը»։  Եթե առաջարկություն, ասելիք ունեք, մինչև երեքշաբթի գրեք ուղիղ, ներկայացրեք դպրոցի ղեկավարի միջոցով, համեցեք վարչական խորհուրդ։ Վարչական խորհրդին հրավիրվում են նաև պետկան մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։